Ուսուցչուհու պատասխանը
Մի խումբ ընկերներ հավաքվում են ընթրիքի: Նրանցից մեկը, ով գերագույն տնօրենի պաշտոն ուներ, որոշում է քննարկել կրթությանը վերաբերող խնդիրները, բայց դա զուտ մակերեսային պատրվակ էր: Նրա բուն նպատակը մեկի մասնագիտական ընտրությունը քննադատելն էր: Նա համարում էր, որ մարդը պետք է բարձր վարձատրվող աշխատանք ընտրի իր համար, իսկ մնացած մասնագիտություններն անպետք են: Եվ հարցնում է.
– Երեխան ի՞նչ կարող է սովորել նրանից, ով որոշել է, որ լավագույն տարբերակը իր կյանքի համար ուսուցիչ դառնալն է:
Իր տեսակետը ընդգծելու համար նա դիմում է մեկ այլ հյուրի.
– Բո՛ննի, դու ուսուցչուհի ես: Անկեղծ պատասխանիր, ինչո՞վ ես զբաղվում աշխատավայրում:
Բոննին, ով բոլորին հայտնի էր՝ որպես անկեղծ ու բաց մարդ, պատասխանում է.
– Ուզո՞ւմ ես իմանալ, թե աշխատավայրումս ինչով եմ զբաղվում. ես ստիպում եմ երեխաներին ավելի շատ աշխատել, քան իրենք երբևէ կմտածեին, որ կարող են: Ես ցածր գնահատականների կողքին պլյուս եմ դնում, որ նրանք իրենց հաղթող զգան:
Դու իսկապես ցանկանում ես իմանալ, թե ես ի՞նչ եմ անում:
Ես սովորեցնում են երեխաներին զարմանալ:
Ես սովորեցնում եմ նրանց հարցեր տալ:
Սովորեցնում եմ ներողություն խնդրել, հարգել սեփական անձը և ուրիշներին ու միշտ պատասխանատվություն կրել սեփական քայլերի համար:
Ես սովորեցնում եմ նրանց գրել ու կարդալ, իսկ հետո ստիպում եմ գրել ու կարդալ:
Ես իմ դասարանը դարձնում եմ մի վայր, որտեղ իմ աշակերտներն իրենց անվտանգության մեջ են զգում:
Եվ, վերջիվերջո, ես թույլ եմ տալիս նրանց հասկանալ, որ եթե իրենք զարգացնեն իրենց տաղանդները, համառ աշխատեն, ապա անպայման կյանքում հաջողության կհասնեն:
Ուզում եք իմանալ, թե ես ի՞նչ եմ անում. ես դաստիարակում ու պատրաստում եմ ձեր երեխաներին, որպեսզի նրանք դառնան գերագույն տնօրեններ, բժիշկներ ու ինժեներներ: Իսկ դո՞ւք ինչով եք զբաղվում, պարո՛ն տնօրեն:
Եվ տնօրենը, իհարկե, չգիտեր, թե ինչ պատասխաներ:
Մի՛ սովորեցրեք ձեր երեխաներին հարուստ լինել: Սովորեցրեք նրանց լինել երջանիկ, որպեսզի նրանք կարողանան զանազանել իրերի գինն ու արժեքը:
Աղբյուր՝ CrossNews.am