Ջանասե՛ր լինենք

Ջանասիրությունն այն երկրորդ կոչն է, որը գտնում ենք Եբրայեցիներին 4-րդ գլխում։

«Ուրեմն ջանանք այն հանգիստը մտնել, որ միգուցե մեկը նույն անհավատության օրինակի պես ընկնի»։

Եբրայեցիներին 4:11

Ես արդեն նշել եմ, որ այս նախազգուշացումը հիմնված է իսրայելացիների փորձառության վրա, ովքեր Եգիպտոսից դուրս էին եկել և ճանապարհվում էին անապատի միջով։ Նրանց մեծամասնությունն իրենց սխալ վարքի ու վերաբերմունքի պատճառով չհասավ Խոստման երկիրը՝ այն հանգրվանն ու հանգիստը, որ Աստված խոստացել էր նրանց։ Եվ նրանք ընկան անապատի մեջ։ Սուրբ Գիրքն ասում է, որ անհավատության և անհնազանդության պատճառով նրանց դիերն ընկան անապատի մեջ։ (Տե՛ս Թվոց 14:29, 32)։ Իսկ անհավատության ու անհնազանդության մեջ նրանք չլսեցին Տիրոջ ձայնը։ Նրանք ունեին արտաքինը, սակայն չունեին ամբողջ ճշմարիտ կրոնի մեծագույն հիմքն ու ներքին ճշմարտությունը՝ Աստծո ձայնը լսելը։

Այսպիսով, սա էր Իսրայելի սխալը՝ ողբերգական սխալը։ Այն բանից հետո, երբ Եբրայեցիների թղթի հեղինակն ասում է. «Զգուշանանք» (Եբրայեցիներին 4:1), դեռևս Իսրայելի օրինակի հիման վրա նա շարունակում է ասել. «Ջանանք»։ Հավատում եմ, որ սա շատ բնական է։ Եթե լրջագույնս գնահատում ենք այդ հոգևոր վիճակի վտանգը և զգուշանում ենք, այդ իմաստով մեր հաջորդ քայլը, բնականաբար, ջանասեր դառնալն է։

Եկե՛ք մի պահ խորհենք, թե ինչ է ջանասիրությունը։ Որևէ բառի իմաստը գտնելու ճանապարհներից մեկն այն է, որ խորհենք, թե որն է դրա հականիշը։ Ջանասիրության ակներև հականիշը ծուլությունն է։ Աստվածաշունչը մեկ լավ խոսք իսկ չի ասում ծուլության վերաբերյալ։ Սա մի թեմա է, որը բավարար ուշադրության չի արժանանում ժամանակակից քրիստոնեության մեջ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Քո հանգիստը մտնելու խոստման համար։ Ես հռչակում եմ, որ ամբողջ ճշմարիտ կրոնի էական ներքին իրականությունը Տիրոջ ձայնը լսելն է։ Ես ջանասեր կլինեմ։ Ամեն։

 

Աղբյուր՝ www.derekprincearmenia.com