Երբ կանգնում ես աղոթքի, ուշադիր եղիր
Ամենակարևոր բաներից մեկը, որ Հիսուսը արեց մեզ համար, այն էր, որ ներեց մեր մեղքերը: Ուրիշ ոչ մի կերպ մենք չէինք կարող ներում ստանալ, այլ միայն Հիսուսի թափած արյունով:
Բացի մեր մեղքերը ներելուց, Նա նաև վերականգնեց հաղորդակցությունը իր և մեր միջև: Այն կապը, որ կտրվել էր,Նա վերականգնեց:
Երբ դու կանգնում ես աղոթքի, ուշադիր եղիր, արդյո՞ք չարությամբ չես լեցված: Հակառակորդը կարող է մտքեր բերել, բայց միշտ հիշիր, որ Տերը կենդանի է:
Հավատքով ինչ խնդրենք` պիտի առնենք: Բայց եթե մեր սրտում որևէ մեկին չենք ներել, նա կարող է արգելք լինել մեր աղոթքների մեջ:
«Եվ որ ժամանակ որ կանգնեք աղոթք անեք, ներեցեք եթե մեկի դեմ բան ունեք. Որպեսզի ձեր Հայրն էլ՝ որ երկնքումն է, ձեր հանցանքը թողի ձեզ։ Բայց եթե դուք չներեք, ձեր հայրն էլ որ երկնքումն է, ձեր հանցանքը չի ների ձեզ» — Մարկոս 25:26
Եթե ուզում ես, որ աղոթքներումդ ոչ մի արգելք չլինի, ներիր բոլոր նրանց ում դեմ որևէ բան ունես. հետևիր Հիսուսի օրինակին:
Հայկ Գրիգորյան
Աղբյուր՝ Protestant.am