Ուշադրության արժանի մտքեր

Ինչ էլ պատահի, ինչպիսի մարդկանց էլ հանդիպեք, և որքան էլ ցավ նրանք ձեզ պատճառեն, երբեք մի՛ դարձեք վատը: Գտեք առաջ շարժվելու նոր պատճառներ, ձեր մեջ ապրելու և ժպտալու ցանկություն գտեք, շփվեք մարդկանց հետ, մի վախեցեք նոր ծանոթություններից, փորձեք անսովոր ու հետաքրքիր բաներ: Գնահատեք ու պահպանեք նրանց, ովքեր քաջալերում են ձեզ: Շարժվեք, ոգեշնչվեք, ծիծաղեք: Պահպանեք ձեզ աչքերի մեջի լույսը: Մնացեք կենդանի:

***

Մեր կյանքում մենք չպետք է վախենանք խնդրել Աստծուց, շնորհակալ լինել Նրան, ցույց տալ մեր թերություններն ու սխալները, այն ամենը, ինչ անհանգստացնում է մեզ: Աստված չի պահանջում, որ ինչ-որ դեր խաղանք, այլ սպասում է, որ մենք կկանգնենք Իր առջև այնպես, ինչպես կանք:

***

Աստված միշտ մարդուն տալիս է իրավունք՝ վարվելու այնպես, ինչպես ինքն է ցանկանում, նունիսկ, եթե մենք մտածված ցանկանում ենք սխալ ընտրություն կատարել… Տխրությամբ, բայց Նա թույլ է տալիս, որ մենք դա անենք, քանի որ Աստված հարգում է մարդու ազատությունը: Նա մեզ ընտրության ազատություն է տվել, որպեսզի մենք ինքներս ցանկանանք սիրել Աստծուն և գնալ Նրա հետևից: Սրանում է կայանում Նրա ստեղծագործ էությունը՝ սեր և ազատություն:

Եթե մարդը ցանկանա ապրել առանց Աստծո, Աստված թույլ կտա՝ որքան մարդը ցանկանա: Ազատությունը միայն մեկ պայման ունի՝ մենք ինքներս ենք պատասխանատվություն կրում մեր ընտրության համար:

***

Կա մի հրաշալի ասացվածք. «Յուրաքանչյուրը ցանկանում է ունենալ ընկեր, բայց ոչ յուրաքանչյուրն է ցանկանում լինել ընկեր»: այսօր մենք ավելի հաճախ ցանկանում ենք «ունենալ». «Ուզում եմ երեխա ունենալ»՝ մայր լինելու փոխարեն, «ուզում եմ ամուսին ունենալ»՝ «կին լինելու» փոխարեն: Լեզվային այս նրբությունների հետևում կանգնած է կյանքի նկատմամբ մարդու վերաբերմունքը, կարգախոսը՝ կամ ես՝ ինչ-որ մեկի համար, կամ՝ ինչ-որ մեկը ինձ համար: Ունենալու մեր ցանկությամբ մենք կյանքեր ենք խորտակում, սրտեր ենք կոտրում և տառապում ենք միայնությունից: Նման մարդկանց համար միշտ քիչ կլինի այն, ինչ ունեն:

***

Նավը չի խորտակվում, երբ այն ջրում է, այն խորտակվում է, երբ ջուրն է իր մեջ լցվում: Այդքան էլ կարևոր չէ, թե ինչ է կատարվում մեր շուրջը, կարևոր է, թե ինչ է կատարվում մեր ներսում:

***

Նայես մարդկանց՝ կգայթակղվես, նայես իրավիճակներին՝ կկասկածես, նայես Քրիստոսին՝ կհաստատվես:

***

Մենք անգիտակցորեն մտածում ենք, թե Աստված տեսնում է մեզ վերևից, բայց Նա մեզ տեսնում է ներսից:

***

Աստված տալիս է հույս նրանց, ովքեր երազում են, հրաշք նրանց, ովքեր հավատում են և երբեք չի թողնում նրանց, ովքեր գնում են Իր հետ:

***

Ամբողջ ուժով ձգտեք մաքրել ինքներդ ձեզ մարդկանց հանդեպ ունեցած չարությունից, քանի որ ձեր ներսում չարություն կուտակելով՝ կուտակվում է թույն, որը վաղ թե ուշ ձեր մեջ կսպանի մարդուն:

***

Նույնիսկ ամենածայրահեղ աթեիստը ցանկանում է, որ իր հետ վարվեն քրիստոնեավայել:

***

Ես ամեն օր Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ Նա միշտ ինձ հետ է, որ չի տալիս այն, ինչ ես եմ ուզում, այլ տալիս է այն, ինչ իրականում պետք է ինձ:

Աղբյուրը՝ bible-facts.ru