Ո՞ւմ ձեռքում է «կոնֆետը»
Հոգատար մայրիկը գնումներ կատարելիս միշտ իր հետ տանում է նաև իր փոքրիկ տղային:
Վաճառողուհին շատ է հավանում տղային և ամեն անգամ ասում է.
— Ե´կ, քո ձեռքով կոնֆետ վերցրո՛ւ:
Սակայն փոքրիկը միշտ հրաժարվում է:
Երեխայի ամոթխածությունն այնպես է հուզում վաճառողուհուն, որ նա ամեն անգամ իր ձեռքով կոնֆետներ է լցնում տղայի գրպանը:
Մի անգամ մայրը հարցնում է, թե ինչու է որդին այդքան ամոթխած, ինչու անձամբ չի վերցնում կոնֆետները:
Երեխան պատասխանում է.
— Պարզապես վաճառողի ձեռքն ավելի մեծ է:
Այսպես է նաև մեր պարագայում:
Ուստի հուսա՛նք Աստծուն, հնազանդվե՛նք Նրա բազուկին, և թո՛ղ Նա առատորեն օրհնի մեզ: