Ճարպակալումը և անընդհատ ուտելու ցանկությունը

ԱՄՆ Միչիգանի համալսարանի հրապարակած աշխատանքի համաձայն` որոշ մարդկանց ուղեղը մյուսներից տարբեր է կառուցված: Դա հանգեցնում է նրան, որ այն չի արձագանքում հորմոններից մեկին, որը պատասխանատու է ախորժակի համար, գրում է The Daily Mail-ը:

Հայտնի է, որ երկու առանցքային հորմոններ կան, որոնք կապված են քաշի հետ: Առաջինը գրելինն է, այն արտազատում է ստամոքսը սովի զգացման ուժեղացման համար: Հորմոնը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նվազեցնում է ճարպերը այրելու մարմնի կարողությունը: Երկրորդը` լեպտինն է. այն ուղեղին ազդակներ է հաղորդում, որ պետք է նվազեցվի ախորժակը և ժամանակն է կալորիաներ այրելու:

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ լեպտինի պակասության դեպքում խթանվում է ճարպակալումը: Կամ, հակառակը, հորմոնի ավելցուկի պարագայում գերբեռնվում է ռեցեպտորը և արդյունքը նույնն է` ճարպակալում:

Այժմ գիտնականները պարզել են, որ ռեցեպտորը երկու «ոտք» ունի, որոնք հնարավորություն են տալիս կպչել լեպտինին: Ենթադրվում է, որ որոշ մարդկանց ուղեղում այդ ելուստները չկան:
Դրան գումարած գիտնականները բացահայտել են «բկլիկության գենը»: Դրա պատճառով ուղեղը չի կարողանում հասկանալ, որ հագեցած է:

Մկների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն մեկ գենի մուտացիան խաթարում է մարմնում բնականոն գործընթացը և կտրուկ քաշի ավելացման, ինչպես նաև անընդհատ ուտելու ցանկության է հանգեցնում:
Լեպտին և ինսուլին հորմոնների ազդակները պարզապես չեն հասել մինչև հիպոթալամուս: