Սիրո առողջարար չափաբաժին. Քենեթ Քոուփլենդ

«Սերը երկայնամիտ է, քաղցր է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, չի լրբանում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում» (Ա Կորնթացիների 13:4-5):

Սիրո մեջ քայլելն առողջարար է…

Բժշկական հետազոտությունները պարզել են, որ թշնամանքը հանգեցնում է սթրեսի, որը կարող է ուռուցքների, լարվածության, գլխացավի և շատ այլ չարիքների պատճառ դառնալ:

Հիմա, լսելով «թշնամություն» բառը, հավանաբար մտածում ես լուրջ խնդրից առաջացած բարկության մասին: Բայց, ըստ մասնագետների, հիվանդությունների պատճառները նման դեպքերը չեն, այլ թվացյալ մանր-մունր խնդիրները: Օրինակ` երբ քիմմաքրման աշխատակիցները փչացրել են քո սիրելի հագուստը, գործընկերդ քեզ ճիշտ չի հասկացել, կամ էլ երբ ռեստորանում պատվերդ ուշացրել են: Ծանոթ երևույթներ են, այնպես չէ՞:

Մի պահ մտածիր, թե որքան սթրեսներից կարող ես խուսափել, եթե «արագ» լինես ներելու մեջ և ապրես Կորնթացիներին ուղղված առաջին թղթի 13-րդ գլխի համեմատ` մոռանալով քո դեմ գործված չարիքները:

Եթե տրվես այդ սիրուն, այն քեզ ազատ կարձակի: Հիշո՞ւմ ես, երբ Հիսուս Ղազարոսին «դո՛ւրս եկ» կանչեց: Նա կենդանի էր, բայց դեռ մահացածի պատանքներով էր կապված: Հիսուս հրամայեց, որ այդ կապերը արձակեն, որպեսզի Ղազարոսը ազատ կարողանա քայլել:

Հիսուս միևնույն ազատությունը ցանկանում է նաև քեզ տալ: Ուստի համաձայնության եկ Նրա հետ` քեզ կապող այդ մահացու սովորություններին «ոչ» ասելով: Փորձի՛ր հետևում թողնել թշնամանքը, աններողամտությունը և եսասիրությունը:

Հիշի՛ր. կյանքդ վերափոխելու համար բժշկական հրաշք հարկավոր չէ, միայն որոշում` սիրո ուժին անձնատուր լինելու համար: Ուստի հենց այսօր էլ կայացրու այդ որոշումը:

 Քենեթ Քոուփլենդ