Պինգվին Վինիկի սինդրոմը

Պինգվին Վինիկի սինդրոմը կամ թե ինչ տարբերություն կա մեր «հարմար»-ի և Աստծո «հնազանդ»-ի միջև:
«Իսկ ծնողներդ գիտե՞ն, որ դու գտնվում ես այստեղ` տնից 3000 կմ հեռու»…
-Ո՛չ, քեռի, ես ամեն ինչ անում եմ, նոր եմ ծնողներիս հարցնում. այդպես հարմար է… (Հատված՝ «Պինգվինաշեն» մուլտֆիլմից):

Մի՞թե նման չէ մեր պահվածքին, երբ առանց մեր երկնավոր Հորը հարցնելու կամ Նրանից թույլտվություն ստանալու ինչ-որ բան ենք անում ու հետո, երբ արդյունքում հայտնվում ենք անախորժ իրավիճակում, սկսում ենք խնդրել, որ Նա միջամտի և օգնի մեզ` դուրս գալու ծանր կացությունից…

Հաճախ մեր «հարմար»-ը ոչ միայն չի համընկնում, այլև լիովին հակառակվում է Աստծո «հնազանդ»-ին: Նման դեպքերում ո՞րն է մեր ընտրությունը. մեր «հարմա՞ր»-ը, որը մեզ 3000 կմ հեռացնում է մեր երկնավոր Հոր ներկայությունից, թե՞ Աստծո «հնազանդ»-ը, որը թեև ոչ միշտ է մեզ հարմար, բայց միշտ մեզ մոտեցնում է մեր Հոր սրտին և պահում մեզ Նրա քաղցր ներկայության մեջ…

Էդուարդ Մխիթարյան