Անհավանական պատմություն չորս քրիստոնյաների մասին

Հավանաբար բոլորը գիտեն Իրաքի իշխանությունների վերաբերմունքը այն մարդկանց նկատմամբ, ովքեր մերժել են մահմեդական հավատքը և ընդունել Քրիստոսին։

Սա անհավանական պատմություն է այն մասին թե ինչպես չորս քրիստոնյաներ ազատ են արձակվել բանտից նրանից հետո, երբ բանտապետին երազում այցելել էր Հիսուսը և պահանջել ազատել իր զավակներին։

Չորս քրիստոնյաներ՝ երկու հովիվներ և երկու նորահոգիներ, պատրաստվում էին ջրի մկրտությանը։ Սակայն ձերբակալվեցին 2017 թվականի հունվարի 19-ին: Բոլոր չորսը դաժան ծեծի էին ենթարկվել ոստիկանության կողմից, իսկ հետո տեղական կրոնական դատարանը նրանց բանտ էր ուղարկել։

Հովիվը պատմել էր, որ դա բանտ էր, որը գտնվում էր գաղտնի ոստիկանության իրավասության տակ:
Կալանավայրում քրիստոնյաներին շարունակում էին ծեծել և խոշտանգել: Նրանք այլևս հույս չունեին կենդանի դուրս գալ այնտեղից:

«Մենք աղաղակում էինք Տիրոջը. Որտեղ ես Հիսուս : Ինչու՞ չես գալիս և փրկում մեզ։ Մենք աղոթում էինք … Եվ մենք դավանում էինք, որ Քրիստոսի արյունը մեր հաղթանակն է: Մենք հիշում էինք Տիրոջ տառապանքները, և դա մեզ խաղաղություն և մխիթարություն էր բերում», ֊ պատմում էր Հովիվը։

Երրորդ օրը ոստիկանության բարձրաստիճան սպան եկավ նրանց մոտ: Նա բարձրահասակ մարդ էր: Նա հրամայեց որպեսզի պահակները ազատեն քրիստոնյաների կապված ձեռքերը: Դրանից հետո նա հրամայեց լավ կերակրել նրանց, քանի որ դրանից առաջ քրիստոնյաներին օրական տրվում էր միայն մի փոքր հաց: Սակայն գիշերը սպան վերադարձավ: Նա մենակ էր եկել, առանց պաշտպանության: Նստեց քրիստոնյաների կողքին և խնդրեց նրանց աղոթել նրա համար: Ոստիկանը պատմեց, որ երազում տեսել էր Քրիստոսին, որը նստած էր գահին, շրջապատված զարմանալի լույսով և միլիոնավոր հրեշտակներով: Քրիստոսը ցույց էր տվել սպային իր ձեռքերը, որոնցից արյուն էր հոսում: Այս երազը կրկնվել էր հաջորդ երկու գիշեր ևս:

Այնուհետև սպան նորից տեսավ Հիսուսին երազում։ Այս անգամ նա ասաց. «Իմ երեխաները տանջվում են բանտում , դուք ծեծում և խոշտանգում եք նրանց … Իմ երեխաները իմ աչքի բիբն են։ Դուք պատասխան եք տալու այս ամենի համար։ Նրանք աղաղակեցին և ես լսեցի նրանց ձայնը, ես կազատեմ նրանց։ Իսկ ձեզ ․․․» Այլևս ոստիկանը ոչինչ չասաց։

Երեք օրվա ընթացքում նա իր ամբողջ ժամանակը անցկացնում էր ձերբակալված քրիստոնյաների հետ, հաղորդակցվում նրանց հետ, աղոթում, լսում Հիսուսի մասին։ Նա դառը լաց եղավ, ծունկի եկավ և ապաշխարեց, ընդունեց Տիրոջը:

Հաջորդ օրը այդ ոստիկանը պատրաստեց և ներկայացրեց դատարան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը քրիստոնյաների ազատման համար:

Սկզբում դատարանը մերժում էր, բայց սպան շարունակում էր պնդել: Արդյունքում, երկու օրվա ընթացքում քրիստոնյաները ազատ արձակվեցին:

Հովիվ Իրշադը նաև պատմեց, որ բանտից ազատվելուց հետո սպան տարավ նրանց իր տուն, որտեղ նորահոգի եղբայրների հետ՝ որոնք հովիվների հետ միասին բանտում էին, ջրի մկրտություն ընդունեց։ Որից հետո սպան քրիստոնյաներին տեղափոխեց անվտանգ վայր և հոգում էր նրանց անվտանգության և նրանց ընտանիքների ապահովության մասին :

“Կանչիր ինձ քո նեղության օրում և ես կազատեմ քեզ և դու կփառաբանես ինձ։” (Սաղմոս 50։10)