Այս ուժը քեզ երբեք ամոթով չի թողնի
Տարիներ շարունակ ես երջանիկ չեմ եղել իմ ամենօրյա կյանքում, չնայած ես հավատում էի Քրիստոսին: Ես դժգոհում էի, քանի որ իմ հոգում դեռ անցյալից վերքեր կային , որոնք ինձ տանջում էին, անհանգստացնում, խլում հավատքս:
Ես սիրում էի Աստծուն և ամեն շաբաթ եկեղեցի գնում , բայց ես ոչ մի պատկերացում չունեի, որ Աստված ինձ արդեն տվել է մի զորավոր ներքին ուժ, որը կարող է օգնել ինձ բուժվել իմ հոգևոր վերքերից և հաղթահարել ամենօրյա կյանքի դժվարությունները:
Իմ կյանքի մեջ հայտնված դժվարությունների դեմ պայքարում հաղթանակները շատանում էին ամեն օր, և դա Տիրոջ շնորհքն էր։ Ես բացահայտել էի և գործի էի դրել Աստծուց տրված զորությունը։
Եվ մի օր ես Աստվածաշնչից սովորեցի, որ Աստված ոչ միայն ուժեղ ու հզոր է, այլ ցանկանում է այդ ուժը փոխանցել մեզ : Իր Խոսքում Նա խոստանում է, որ մենք կարող ենք ունենալ առատ կյանք Քրիստոսի մեջ, քանի որ Հիսուսը հաղթել է աշխարհին։
“Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, ես հաղթել եմ աշխարհքին։”
( Յովհաննէս 16:33):
Որոշ մարդիկ գայթակղվում են, կարծելով , որ քանի որ հավատում են Հիսուսին, նրանք այլևս խնդիրներ չեն ունենալու : Բայց հենց Հիսուսը ասաց, որ այս աշխարհում մենք կունենանք փորձություններ և դժբախտություններ: Բայց դա հիմք չէ կորցնելու հավատքդ , քանի որ Հիսուսը նվաճեց աշխարհը: Մնա Տիրոջ մեջ և կտեսնես հավատքիդ պատասխանը և կքաղես համբերությանդ պտուղները։
Քրիստոսին հավատացողները չպետք է ունենան թույլ, մոխրագույն, թշվառ, դժբախտ կյանք և հազիվ գոյատևեն : Աստծո զորությունը կարող է գործել մեր մեջ, և մենք կունենանք այն ամենը՝ ինչ անհրաժեշտ է:
Իմանալը՝ որ Աստված կարող է ձեզ ուժ տալ, որը անհրաժեշտ է դժվարությունները հաղթահարելու համար, իհարկե, լավ է, բայց հավատալ այս ճշմարտությանը՝ ուժ ձեռք բերել եւ օգտագործել այն դժվարությունների եւ մարտահրավերների ժամանակ՝ այ դա դժվար է, քանի որ սատանան մեր միտք է բերում ձախողման մասին մտքեր, որոնք մեզ ցած են նետում։
Վստահել Հիսուսին մինջև վերջ՝ հաղթանակի բանալին է :
“Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց,
Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ,
ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է ։ ”
(Հռովմայեցիս 8։37 )
«Ավելի քան հաղթողներ» արտահայտությունը շատ խրախուսում է ինձ, բարցրացնում և ուժ է տալիս: Բայց ինչ է դա նշանակում:
Ավելի քան հաղթող լինելը նշանակում է, որ Քրիստոսի հետ փոխհարաբերությունների շնորհիվ դուք համոզված եք ձեր հաղթանակի մեջ, նախքան դժվարության մոտ գալը։ Այլ կերպ ասած, դուք գիտեք, որ դուք արդեն հաղթահարել եք ձեր խնդիրները, մինչ նրանց հայտնվելը ձեր կյանքում: Հաղթանակած կյանք ունենալու համար պետք է մշտապես փնտրել Աստծուն քո ողջ սրտով և ողջ հոգով։
Ամեն օր, հաղորդակցվիր Նրա հետ աղոթքով եւ ուսումնասիրիր Նրա Խոսքը։ Աստծո Խոսքի ուսումնասիրությունը նաև Աստծո հետ շփվելու ձև է: Եվ երբ քո կյանքում փոթորիկներ բարձրանան, վստահ կլինես, որ Քրիստոսում արդեն ունես այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ ցավը հաղթահարելու համար :
Հիսուսի հարության ուժը կօգնի ձեզ հաղթահարել այս փոթորիկը: