Նվերներ, որոնք երեխաները պահում են ամբողջ կյանքում
Այսօր կա խաղալիքների այնքան մեծ բազմություն, որ դժվար է երեխաներին ինչ-որ բանով զարմացնել: Այնուամենայնիվ կան նվերներ, որոնք երեխաները ոչ միայն ամբողջ կյանքում կհիշեն, այլ նաև կօգտագործեն իրենց ողջ կյանքի ընթացքում: Դրանք իհարկե նյութական նվերներ չեն:
Այդ նվերների շարքում են.
1. Հավատ սեփական ուժերի հանդեպ — երեխաների համար չափազանց կարևոր է իմանալ, որ իրենց կյանքում ամենակարևոր մարդիկ` ծնողները, հավատում են իրենց ուժերին:
2. Գնահատելու կարողություն — սովորեցրե՛ք ձեր երեխային գնահատել այն, ինչ նա ունի կյանքում:
3. Որոշում կայացնելու կարողություն — սովորեցրե՛ք ձեր երեխային վաղ տարիքից ինքնուրույն կայացնել որոշում իրեն առնչվող հարցերում:
4. Ազատություն — տվե՛ք ձեր երեխային ազատություն ընտրություն կատարելու և սովորելու սեփական սխալների վրա:
5. Հույս — սովորեցրե՛ք ձեր երեխային չկորցնել հույսը անգամ անելանելի և անլուծելի թվացող իրավիճակներում: