Նա միշտ մեզ հետ է
Մի անգամ Աստված հայտնվում է մի երիտասարդի և առաջարկում ցույց տալ նրա ողջ կյանքի ընթացքը: Վերջինս համաձայնվում է: Այդժամ Աստված երիտասարդին վեր է բարձրացնում, և նա տեսնում է իր ապրած տարիները: Այնուհետև նկատում, որ իր անցած ճանապարհներին կան կողք կողքի քայլող զույգ ոտնահետքեր.
– Ո՞վ է ինձ հետ քայլում,- հարցնում է նա:
– Այդ Ե´ս եմ: Ես ուղեկցում եմ քեզ ողջ կյանքիդ ընթացքում,- պատասխանում է Աստված:
– Իսկ ինչո՞ւ է որոշ դեպքերում միայն մեկ զույգ ոտնահետք. ինչո՞ւ ես ինձ միայնակ թողել … – վհատված հարցնում է երիտասարդը:
Աստված ժպտալով պատասխանում է.
– Ո´չ, Ես քեզ երբե´ք չեմ թողել: Դրանք Իմ ոտնահետքերն են. քո կյանքի դժվարին իրավիճակներում Ես քեզ ձեռքերիս վրա եմ տարել …