Մենք միշտ սպասում ենք
Եղել է, որ անհամբեր սպասել եմ Նոր տարուն, եղել է, որ սպասել եմ ծննդյանս տոնին, անհամբեր սպասել եմ սեպտեմբերի մեկին ու ամառային արձակուրդներին: Սրտի թռթիռով սպասել եմ թե ե՞րբ են իմ սիրելի ֆիլմի հերոսները հաշտվելու:
ՄԵՆՔ ՄԻՇՏ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ. Շոգ ամռանը` անձրև ենք սպասում, ցուրտ ձմռանը մի կտոր արև: Մենք սպասում ենք մեր սիրելիներին, սպասում ենք նրանց`առանց ում մեր կյանքը ոչինչ չարժե: Երբեմն սպասումի մեկ րոպեն հավերժություն է, երբեմն հավերժությունն էլ հերիք չէ սպասելու համար:
Մենք սպասում ենք իմանալով, որ չեն գալու, չեն զանգելու: Մենք սպասում ենք՝ չպատկերացնելով, որ աշխարհում մի տեղ, մի սենյակում որևէ մեկը սպասում է մեզ, կարոտում ու վայրկյաններն է հաշվում:
Մենք չգիտենք, որ մեզ սպասողները մեր կյանքի լուսավոր շողեր են, մարդիկ, ում համար մեր ներկայությունը բավական է՝ կյանքը սիրելու համար: ՆՐԱՆՔ ՄԱՐԴԻՔ ԵՆ, ՈՒՄ ՄԵՆՔ ՀԱԶՎԱԴԵՊ ԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ և ԱՅԴ ԼՈՒՅՍԻ ՇՈՂԵՐԸ ԴԱՆԴԱՂ ՄԱՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ…
Լենա Սեդրակյան