Կյանքի իմաստությունը
— Ապրեք՝ ելնելով ձեր երևակայությունից, ոչ թե ձեր պատմությունից:
— Կյանքը 10%-ով բաղկացած է այն ամենից, ինչ ձեզ հետ կատարվում է, և 90%-ով այն բանից, թե ինչպես ենք դրան արձագանքում:
— Մեր կյանքը միշտ օգուտ է բերում մարդկանց: Այն կամ կծառայի որպես օրինակ, կամ որպես նախազգուշացում:
— Ագահությունն ու երջանկությունը երբեք իրար չեն հանդիպել. զարմանալի չէ, որ նրանք ծանոթ չեն:
— Ներքին զորությունը՝ կարողությունն է լսելու օտարի երաժշտությունը, բայց պարելու սեփական մեղեդու ներքո և լսելու սեփական ներդաշնակությունը:
— Արագ հասունացող պտուղները կարճատև ժամկետ ունեն:
— Ոչինչ չեք կարող անել ձեր կյանքի երկարության հետ, բայց դուք կարող եք մի բան անել նրա լայնության ու խորության հետ:
— Քրտնած խաղացողները կյանքում ավելի շատ հաճույք են ստանում, քան մեծամիտ ու գոռոզ հանդիսատեսները: