Գիտությու՞ն, թե՞ իմաստություն
Վարպետը համարում էր, որ մարդը պետք է ձեռք բերի և՛ գիտելիքներ, և՛ իմաստություն: Երբ նրան հարցրին, թե ինչում է այս երկուսի տարբերությունը, նա պատասխանում է.
– Գիտությունը հասանելի է գրքերի ընթերցմամբ ու դասախոսություններ լսելով:
– Իսկ իմաստությո՞ւնը, այդ դեպքում:
– Այն գրքի ընթերցմամբ, որ դու ինքդ ես:
Մի փոքր ուշ նա համալրում է իր պատասխանը.
– Հեշտ խնդիր չէ՝ ամեն հաջորդ րոպեին կյանքը նորն է մատուցում…
Իմաստությունը ձեռք է բերվում կյանքի մեր ընթացքը անցնելիս, եթե իհարկե ուզենք վարվել իմաստությամբ:
Էնթոնի դե Մելլո. «Իմաստության մեկ րոպե»