Հայտնի մարդիկ երեխաների մասին
«Երեխաներն ունեն տեսնելու, մտածելու և զգալու իրենց սեփական ձևը, և չկա ավելի անմիտ բան, քան ցանկությունը՝ փոխարինել այն մերով»։
(Ժ. Ռուսո)
«Երեխաները սուրբ են և մաքուր: Չի կարելի դարձնել նրանց մեր տրամադրության խաղալիքը»:
(Ա. Չեխով)
«Ձեր երեխային կուռք մի դարձրեք»։
(Պ. Բուաստ)
«Երեխաները միանգամից և անկաշկանդ ընտելանում են երջանկությանը, քանի որ նրանք իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են:»
(Վ. Հյուգո)
«Այն տունը տուն չէ, որ մանուկ չունի,
Ուր դեռ չի հնչել ծիծաղը մանկան,
Այն տունը, սիրտ իմ, որ մանուկ չունի
Լեզվակը պոկած զանգի է նման»:
(Հ. Շիրազ)
«Մանուկներին կրթելն աշխարհիս երեսին ամեն բան է ինձ համար»:
«…Որքան կապույտ երկինքը գլխիս է, շունչս՝ բերանումս, ձեզ սուրբ պետք է համարիմ ինձ համար, ձեր արևին մեռնիմ»:
«Մանկական աշխարհը վաղուց ի վեր բոլոր երկրային սրտահաճ բախտավորություններից ինձ համար ամենաբարձրն է եղել»:
(Խ.Աբովյան)
«Ինձ ասա, թե ինչ տրամադրություններ են գերակշռում երեխաների մտքում, և ես քեզ կասեմ հաջորդ սերնդի բնավորության մասին»:
(Է. Բերկ)
«Աշխարհում չկա ավելի հանդիսավոր հիմն, քան մանկական շուրթերի թոթովանքը»:
«Մարդու մանկությունից հիմք դրված սկզբունքները նման են մատաղ ծառի կեղևին փորագրված տառերին, որոնք աճում են, ծավալվում նրա հետ, կազմում նրա անպարտելի մասը»:
(Վ. Հյուգո)
«Մանկությանը պետք է ցույց տալ մեծագույն հարգանք»:
(Փ. Յուվենալ)
«Թողե՛ք, որ մանկությունը հասունանա մանկության մեջ»:
«Երեխային մի՛ դարձրեք պաշտամունքի առարկա, երբ նա մեծանա, շատ զոհաբերություններ կպահանջվի»:
«Ձեզ երբեք չի հաջողվի ստեղծել իմաստուններ, եթե երեխայի մեջ սպանեք չարաճճիությունը»:
(Ժ. Ռուսո)
«Խնայե՛ք ձեր երեխաների արտասուքները, որ նրանք կարողանան դրանք թափել ձեր գերեզմանին»:
(Յ. Կոմենսկի)
«Մանկության աշխարհն է իմ կյանքում եղել և կմնա ամենանվիրականը»:
«Այնքան էլ վստահ չեմ, թե մանկությունից հետո ապրել եմ»:
(Ա. Էքզյուպերի)
«Մեծ մարդու վեհությունը արտահայտվում է փոքր մարդկանց հետ նրա վարվելակերպում»:
(Յ. Կոմենսկի)
«Վատ երեխաների համար պետք է ծնողներին պատժել»:
(Մ. Գորկի)
«Երեխաներին դաստիարակելու համար պահանջվում է ավելի խորաթափանց մտածողություն, քան պետության կառավարման համար»:
(Ու. Չենինգ)
«Յուրաքանչյուր հասարակություն պետք է իր երեխաների համար ցանկանա այն, ինչ լավագույն և ամենախելամիտ ծնողն է ցանկանում իր երեխայի համար»:
(Ջ. Դյուի)
«Եթե մարդիկ վատ բան են ասում քո երեխայի մասին, դա նշանակում է, որ նրանք վատ են խոսում քո մասին:»
(Վ.Սուխոմլինսկի)