Հպարտության մասին
Եթե մենք մշտապես հիշեինք մեր մեղքերի մասին, ապա ոչինչ չէր կարողանա մեր մեջ հպարտություն արթնացնել՝ ոչ հարստությունը, ոչ զորությունը, ոչ իշխանությունը, ոչ էլ փառքը:
Անգամ եթե նստեինք թագավորական աթոռին, դառնապես կլացեինք: Երանելի էր Դավիթ թագավորը, բայց այնուամենայնիվ ասում էր «Բոլոր գիշերը լվանում եմ իմ անկողինը և արտասուքներովս թրջում եմ իմ մահիճը: Քանզի գիտեմ, որ մեղավոր եմ: Եվ ապրում եմ միայն Տիրոջս ողորմության շնորհիվ»:
Եթե ներսումդ հպարտություն առաջանա, հիշիր, որ դրանով են վերացվում բոլոր առաքինությունները: