Ծախու առ քո ժամանակը

Ժամանակը թանկ գանձ է, որի առեղծվածը կայանում է նրանում, որ նա անցնում է անվերադարձ, և հնարավոր չէ հետ բերել այն, որպեսզի ուղղել հին սխալները կամ ապրել այդ օրը ևս մեկ անգամ:
Ժամանակը կարելի է համեմատել արագահոս գետի հետ։ Այն միշտ առաջ է ընթանում։ Հնարավոր չէ կանգնեցնել գետը կամ օգտագործել նրա ջրերի ամեն մի կաթիլը։
Դու չես կարող կուտակել այն, բայց կարող ես օգտագործել լավ գործեր անելու նպատակով, Տիրոջը ծառայելու և բարիք գործելու համար:
Աստված նույնպես շատ է կարևորում ժամանակը: Հիշիր, ամեն րոպեի հետ Հիսուսի գալուստը մոտենում է:

«Ուրեմն արթուն կացէք, եւ ամեն ժամանակ աղոթք արէք, որ արժանի լինիք ազատուիլ այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին, եւ կանգնել մարդի Որդու առաջին»։ (Ղուկաս 21: 36)

«Բայց ժամանակ կ’գայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կ’երկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին»։ (Հովհաննես 4: 23)

«Եւ նա ասեց նորանց. Ձեր բանը չէ գիտենալ ժամերը եւ ժամանակները, որ Հայրն իր իշխանութիւնումը դրաւ»։ (Գործք. 1: 7)

«Եւ այս արէք իմանալով ժամանակը. Որ ժամ է արդէն քնիցն զարթնել. Որովհետեւ հիմա մեզ աւելի մոտ է փրկութիւնը՝ քան թէ այն ժամանակ՝ որ հաւատացինք։ Գիշերն անցաւ գնաց, եւ ցերեկը մոտեցել է, ուրեմն դէն գցենք խաւարի գործերը, եւ հագնենք լոյսի զէնքերը»: (Հռովմ. 13: 11,12)
«Բայց սա եմ ասում, եղբարք, թէ ժամանակս կարճ է այսուհետեւ, որ կին ունեցողներն էլ չ’ունեցողների պէս լինէին. Եւ լաց լինողներն չ’լացողների պէս. Եւ ուրախացողները չ’ուրախացողների, եւ ծախու առնողները չ’ունեցողների պէս. Եւ այս աշխարհքը գործածողները չար կերպով չ’գործածողների պէս. Որովհետեւ այս աշխարհի կերպարանքն անցնում է»։ (Ա. Կորնթ. 7: 29- 31)

«Որովհետեւ ասում է. Ընդունելի ժամանակում լսեցի քեզ, եւ փրկութեան օրումն օգնեցի քեզ. Ահա հիմա է ընդունելի ժամանակ. Ահա հիմա է փրկութեան օր»։ (Բ. Կորնթ.6 :2)

«Եւ չ’ձանձրանաք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք։ Ուրեմն քանի որ ժամանակ ունինք, բարի գործենք ամենին, մանաւանդ հաւատքի ընտանիներին»։ (Գաղատացիներին 6: 9,10)

«Իմաստութիւնով վարուեցէք դրսինների հետ, եւ ժամանակը գնեցէք»։ (Կողոս 4: 5)

«Բայց այն ժամերի եւ ժամանակների համար, եղբարք, պէտք չ’ունիք գրել ձեզ։ Որովհետեւ դուք ինքներդ հաստատ գիտէք, թէ Տիրոջ օրը ինչպէս գիշերուայ գող՝ այնպէս կ’հասնէ։ Վասն զի երբոր կ’ասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կ’հասնէ նորանց վերայ կորուստը ինչպէս ցաւը յղիի վերայ, եւ նորանք չեն պրծնիլ։ Իսկ դուք, եղբարք, խաւարումը չէք, որ այն օրը գողի պէս ձեզ վերայ խաւարինը»: (Ա. Թեսաղոն. 5: 1-5)

«Դուք որ չ’գիտէք էգուցվայ օրը. Ի՞նչպիսի բան է ձեր կեանքը. Որ մի շոգի է, որ մի քիչ ժամանակ երեւում է եւ յետոյ աներեւութանում. Փոխանակ որ պէտք էր ասէիք, Եթէ Տէրը կամենայ եւ ապրենք, այս բանը կամ այն բանը կ’անենք»։ (Հակոբոս 4: 14 )

«Եւ եթէ Հայր էք կանչում նորան, որ առանց աչառութեան դատաստան է անում ամեն մէկի գործին պէս, ապա ձեր պանդխտութեան ժամանակը վախով վարուեցէք. Գիտենալով որ ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցաք ձեր հայրենաւանդ ունայն վարմունքիցը»: (Ա. Պետրոս 1:17)

«Որ այլ եւս ոչ թէ մարդկանց ցանկութիւնների պէս, այլ Աստուծոյ կամքի պէս ապրիք մարմնում մնացած ժամանակը»։ (Ա. Պետրոս 4: 2)

«Որովհետեւ ժամանակն է որ դատաստանն սկսէ Աստուծոյ տանիցը. բայց եթէ առաջ մեզանից, ապա ի՞նչ կ’լինի նորանց վերջը որ Աստուծոյ աւետարանին անհնազանդ են»։ (Ա. Պետրոս 4:17)

«Խոնարհեցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնէ ժամանակով։ Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար»։ (Ա. Պետրոս 5: 6)