Այսօր ես…

✅ Կարթնանամ վաղ առավոտյան, որովհետև չկա մի օր, որը չափազանց երկար լինի այն գործերի համար, որոնք պետք է իրականացնեմ:

✅ Քաջալերող խոսքեր կասեմ երեք հոգու:

✅ Մեկ ուրիշի համար մի օգտակար բան կանեմ:

✅ Եռանդով ձեռնամուխ կլինեմ այն խնդրի իրականացմանը, որն ավելի մեծ է, քան ես:

✅ Որևէ բնագավառում որոշակի բարեփոխումներ կանեմ:

✅ Կանեմ առնվազն երեք բան, որոնք դուրս կհանեն ինձ թմրությունից:

✅ Կմահանամ սեփական անձիս համար:

✅ Կգոհանամ Աստծուց հանապազօրյա հացի համար:

✅ Կգտնեմ ու կանեմ մի անսովոր բան:

✅ Հանդիպելով մեկին ինչ-որ վիճակում՝ այնպես կանեմ, որ հեռանալիս նա ավելի լավ վիճակում լինի:

✅ Կապրեմ օրս այնպես, որ վաղը ստիպված չլինեմ ներողություն խնդրելու իմ այսօրվա գործողությունների համար:

Ջոն Մեյսոն