Առակ Հիսուսի սիրո մասին

Մի մարդ խելակորույս արագությամբ մոտենում է ծովափին գտնվող ժայռի գագաթին` ինքն իր հետ խոսելով.
– Այլևս չեմ կարող… այլևս չեմ կարող ապրել մեղքերի բեռից և ծանրությունից ու այսքան անհաջողություններից…
Ժայռի գագաթին կանգնած նա տեսնում է Հիսուսին, որը փոքրիկ քարեր էր գցում ծովի մեջ: Հետաքրքրությունից դրդված նա հարցնում է.
– Տեր Հիսուս, նախքան ինձ այս ժայռից ցած գցելը, կուզենայի իմանալ, թե ինչո՞ւ ես քարեր նետում ծովի մեջ:
Հիսուսը պատասխանում է.
– Ցանկանում եմ ծովը լցնել քարերով և ժայռին հավասարեցնել, որպեսզի չկարողանաս նետվել այդտեղից:
– Բայց, Տեր, գիտենք, որ Դու ամենակարող ես և իմաստություն պարգևողն ես, Քեզ համար անկարելի ոչինչ չկա, մի քանի րոպեում Դու կարող ես ծովը ցամաքեցնել ու ժայռին հավասարեցնել, իսկ այսպես անելով, հազար տարի էլ անցնի, փոքրիկ քարերով ծովի երեսը նույնիսկ չի ծածկվի…», – ասում է զարմացած մարդը:
Հիսուսը պատասխանում է.- Ահա այսպես էլ Աստծու սերը, ներողամտությունը, ողորմությունն ու փրկությունն են, որոնք այնքան մեծ են ու անսահման, որ մեղքերդ չեն կարող ծածկել դրանք: Գնա՛, զղջա՛ և ապաշխարհի՛ր ու մեղքերիդ ծանրությունից կազատվես:
Մարդը, անդրադառնալով իր սխալին, լսում է Հիսուսին ու գլուխը կախ հեռանում ժայռի գագաթից: