Շնորհակալություն հայտնենք Աստծուն

Ես խոսում էի մի մարդու հետ, ով ավելի քան երկու տարի առաջ բուժվել էր կրծքագեղձի քաղցկեղից: Մենք քննարկում էինք, թե որքան հրաշալի է Աստծո հրաշքով աշխատող զորությունը զգալը, երբ մի քայլով մահը վերածվում է կյանքի, քանի որ առողջությունը վերականգնվում է Աստծո շնորհիվ: Երբ ես լսեցի նրա հրաշքի մասին խոսելը, որը իր հետ էր պատահել, այդ ժամանակ ես լսեցի նրանից շատ կարևոր մի բան: Նա ասաց, որ երբեք չի հրաժարվել ամեն օր Աստծուց շնորհակալություն հայտնել իր բուժման համար, և ուրիշներին վկայել Աստծու բուժելու հատկության և ազդեցության մասին: Նա երբեք չի առանձնացնում իր հրաշքը կամ առողջությունը: Նա շնորհակալություն է հայտնում Աստծուն առողջության և բուժման համար այսօր և ամեն օր:

Եթե դուք հրաշք եք ստացել, հիշեք Աստծուն փառք տալ: Սա շատ կարևոր զենք է մեր թշնամու դեմ: Հրաշքը չի տրվում ինքնարժեքի շնորհիվ, այն տրվում է Աստծո ողորմածության շնորհիվ: Երբեք չմոռանաք նրան շնորհակալություն հայտնել: Դիտարկենք «Շնորհակալություն Աստծուն» օրհներգի խոսքերը, որը գրվել է 1800-ականների վերջին` Շվեդիայի Փրկարար Բանակի թերթում.

«Շնորհակալություն Աստծուն իմ մեղքերը քավելու համար, շնորհակալություն այն ամեն ինչի համար ինչ տրամադրել ես: Շնորհակալություն բոլոր այն պահերի համար, որոնք հիշողություն են հիմա դարձել, շնորհակաություն Հիսուսին իմ կողքին լինելու համար: Շնորհակալություն հաճելի գարունների համար, շնորհակալություն մութ և բուռն աշնան համար: Շնորհակալություն արցունքների համար, որոնք հիմա մոռացվել են, շնորհակալություն իմ հոգու խաղաղության համար:

Շնորհակալություն այն աղոթքների համար, որոնց պատասխանել ես և նրանց համար որոնք մերժել ես: Շնորհակալություն փոթորիկների համար, որոնք ավարտվել են, շնորհակալ եմ այն ամենի համար ինչ տվել ես: Շնորհակալություն ցավի, և շնորհակալություն հաճույքի, շնորհակալություն հուսահատության ժամանակ մխիթարություն տալու համար, շնորհակալություն շնորհի համար, որ ոչ ոք չի կարող չափել, շնորհակալություն սիրո համար:

Շնորհակալություն ճանապարհիս վարդերի համար, շնորհակալություն, որ փշերը իրենց արմատում են մնում: Շնորհակալություն տան և շնորհակալություն տոհմի համար, շնորհակալություն հույսի համար: Շնորհակալություն ուրախության և տխրության համար: Շնորհակալություն Քեզ հետ երկնային խաղաղության համար, շնորհակալություն վաղվա հույսի համար, շնորհակալություն այս ամբողջ հավերժության համար:»

Ինչի՞ համար կարող եք Աստծուն շնորհակալ լինել հենց հիմա…

«Բարի է շնորհակալություն հայտնել Աստծուն, Եվ սաղմոս երգել քո անվանը, ո՜վ Բարձրյալ, Առավոտյան պատմել քո սիրառատ բարության մասին, Եվ գիշերը՝ քո հավատարմության մասին:» (Սաղմոս 92:1-2)