Ռիկ Ուորրեն․ հիշենք Սուրբ Ծննդյան իրական պատճառը

Կալիֆորնիայի «Սէդլբեք» եկեղեցու ավագ հովիվ Ռիկ Ուորրենը իր բլոգում պատմել է, թե ինչի մասին չպետք է մոռանանք Սուրբ Ծննդյան տոները նշելիս։

Դուք տեղյա՞կ եք, որ Աստված սիրում է ուրախանալ։ Իրականում Աստվածաշունչը ասում է, որ երկնքում մեծ տոնախմբություն է ամեն անգամ, երբ մի հոգի էլ է դարձի գալիս, իր կյանքը նվիրում է Տիրոջը։ Հրեշտակները ուրախանում են ամեն անգամ, երբ մեկ հոգի էլ է հետ կանգնում սխալ ճանապարհից։

Սուրբ Ծնունդը դա մե՜ծ տոն է, Հիսուս Քրիստոսի ծննդյան կապակցությամբ։ Դրա համար էլ մենք միմյանց ասում ենք “Շնորհավոր Սուրբ Ծնունդ”։ Բայց շատ դեպքերում էլ մենք մոռանում ենք գլխավոր պատճառը այս տոնախմբության։ Այս մասին մտածելով որոշ մարդկանց հարցրել եմ, թե “ի՞նչ են նրանք նշում այս Սուրբ Ծննդյան տոնին”։ Ահա մի քանի պատասխաններ, որ ես լսեցի․

֊ մենք նշում ենք օրհնությունները, որոնք եղել են մեր ընտանիքում անցած տարվա ընթացքում,

֊ մեզ ուղղակի ոգեշնչում է Սուրբ Ծննդյան այս տոները,

֊ այն, որ ես գտնվում եմ տանը հարազատներիս հետ միասին,

֊ այս Սուրբ Ծննդյան տոներին ես նշում եմ Հիսուս Քրիստոսի ծնունդը,

֊ ոչինչ, ուղղակի ուզում եմ, որ ամեն բան շուտ ավարտվի։

Վերջին պատասխանը ես լսել եմ շատ մարդկանցից։ Սուրբ Ծննդյան տոները կարող են լինել հիանալի տոնախմբության պատճառ, սակայն շատերը չեն տեսնում ոչ մի պատճառ տոնելու համար։ Հնարավոր է, որ դա Ձեզ էլ է որոշ չափով առնչվում, Ձեզ որ հիմա կարդում եք այս տողերը։ Միգուցե դուք ուզում եք, որ այս ամենը ինչքան հնարավոր է շուտ ավարտվի։ Մտածելով նախորդ տարվա մասին, թե ինչ դժվարություններ եք ունեցել, տոնելու ոչ մի պատճառ չեք կարողանում գտնել և ուզում եք, որ ամեն բան շուտ ավարտվի։

Մենք ուշադրություն դարձնելով հոգսերին և զբաղված լինելով Սուրբ Ծննդյան նախապատրաստությամբ, կորցնում ենք տոնական տրամադրությունը։ Եվ Սուրբ Ծննդյան բարի լուրը ասոցացնում ենք այն բանի հետ, որ մեր կողքին չի լինելու մեր հարազատներից մեկը, կամ որ ֆինանսը չի բավականացնում մեր տոնական ծախսերին։

Բայց Աստված սուրբ հրեշտակի միջոցով մեզ ասում է, որ Սուրբ Ծննդյան մեջ մեծ ուրախություն կա, եթե միայն հավատանք, այդ ուրախությունը կգա մեր մեջ էլ։

Սուրբ Ծնունդը հիմնված է այն բանի վրա, որ Աստված սիրում է Մեզ, Աստված մեզ հետ է, Աստված մեր կողմից է։ Կարծում եմ այսքանից հետո մենք արդեն տոնելու շատ մեծ առիթ ունենք։