Խնդրիր Աստծուց նոր սկիզբ այս տարի

4 հատվածներ, որոնք կօգնեն ձեզ խորհրդածել այն նոր բաների մասին, որոնք Աստված կարող է ձեզ տալ 2023 թվականին:

Որո՞նք էին ձեր երազանքները 2022թ․-ի համար։ Դրանք իրականություն դարձա՞ն։

Նույնիսկ եթե 2022թ-ը լի էր ուրախությամբ կամ տխրությամբ (կամ երկուսն էլ միասին), Աստված ցանկանում է քայլել ձեր կողքով 2023թ․-ին։ Դուք մտածում եք․ «Այս տարի վերջապես իմ տարին կլինի, որ ամենն ինչ ցանկացել կամ երազել եմ, վերջապես իրականություն կդառնան։»
Կամ գուցե դուք դիմավորում եք նոր տարին վախով։ Դուք մտածում եք, որ ևս մեկ տարով կմեծանաք։ Դուք մտածում եք ինչպե՞ս եք վճարելու ձեր հիփոթեքային վճարները և տնային պարտականությունները։ Դուք մտածում եք․ «Երբևէ ամեն ինչ դեպի լավը կգնա՞։ Ինչու՞ է թվում, որ ամեն տարի դեպի վատն է գնում»։

Անկախ այն հանգամանքից դուք մտահոգված եք՝ թե հույսով լի, աղոթեք մեզ հետ միասին, որ Աստծո առաջնորդությունը լինի 2023թ֊ին։
Ի՞նչ է Աստված պատրաստել ձեզ համար այս տարում։ Մի փոքր ժամանակ գտեք և խնդրեք Աստծուն ցույց տալ ձեզ։ Երբ աղոթում եք, մտածեք այն բոլոր նոր բաների մասին, որ Աստված կարող է տալ ձեզ այս տարում։

Աստված կարող է ձեզ նոր երգ տալ։
«Նա իմ բերանում մի նոր երգ դրեց՝ Գովաբանություն մեր Աստծուն։ Շատերն են տեսնելու սա ու վախենալու և Տիրոջն են վստահելու։» (Սաղմոսներ 40:3)

Աստված կարող է ձեզ տալ նոր սիրտ և միտք։
«Դուք սովորել եք, որ պետք է ձեր վրայից հանեք այն հին անձնավորությունը, որը համապատասխան է ձեր նախկին ապրելակերպին և ապականվում է իր խաբեական ցանկություններով, և պետք է նորոգեք ձեր միտքը խթանող ուժը ու հագնեք նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ։» (Եփեսացիներ 4:22-24)

Աստված կարող է ձեզ նոր մարդ դարձնել։
«Հետևաբար, եթե որևէ մեկը միության մեջ է Քրիստոսի հետ, նա նոր ստեղծագործություն է. հինը անցավ, և ահա նորը առաջ եկավ։»(2 Կորնթացիներ 5:17)

Յուրաքանչյուր առավոտ Աստծո սերը ձեր հանդեպ նոր է։
«Տիրոջ սիրառատ բարության շնորհիվ մենք չվերջացանք, որովհետև անսպառ է նրա ողորմությունը։ Ամեն առավոտ այն նորանում է։ Մեծ է քո հավատարմությունը։»(Ողբ 3:22-23)