Փոքրիկի արտասովոր արարքը
Սարսափելի փոթորիկը ծովն ալեկոծում էր, սառը, ծակող քամին անցնում էր ջրի վրայով՝ բարձրացնելով հսկա ալիքները և հարվածելով դրանք ավազոտ ափին:
Թվում էր, թե ծովի խորքերում պողպատե խոփեր են խփում ու ջրի հետ ափ նետում ծովային փոքրիկ խեցեմաշկ կենդանիներին:
Երբ փոթորիկն անցավ նույն արագությամբ, ինպես որ սկսել էր, ջրի մակերեսը խաղաղվեց և վերադարձավ իր սահմաններից ներս: Սակայն ափամերձ ահռելի մի մեծ տարածք ավազի փոխարեն ծածկված էր հազարավոր ծովաստղերով:
Լողափը կարծես ներկված լիներ կարմիր գույնով, սակայն դրանք ծովաստղիկներն էին անօգնական ընկած՝ հոգեվարքի մեջ:
Այդ անսովոր տեսարանը գրավել էր բազում մարդկանց ուշադրությունը: Անգամ հեռուսատատեսություններից նկարահանող խմբեր էին եկել: Ծովաստղիկներն ընկած էին ու գրեթե էլ չէին շարժվում: Նրանք դանդաղորեն մահանում էին:
Մի փոքրիկ տղա կանգնած նայում էր իր հոր ձեռքից բռնած, բայց նրա աչքերում այնքան տխրություն կար: Հանկարծ նա բաց է թողնում հոր ձեռքը, հանում իր կոշիկներն ու գուլպաները և մի քանի ծովաստղիկ վերցնելով տանում դրանք դեպի ծովը:
– Այդ ի՞նչ ես անում,- կանչում է հայրը,- հե՛տ արի:
– Ես փորձում եմ փրկել նրանց,- պատասխանում է փոքրիկը:
– Բայց նրանք այնքան շատ են, մենք չենք կարող որևէ բան փոխել:
– Բայց ես արդեն մի քիչ փոխեցի իրավիճակը,- ասաց տղան՝ վերադառնալով ու կրկին մի քանի ծավաստղիկ տանելով դեպի ջուրը:
Տղամարդը մի փոքր մտածելուց հետո, ինքն էլ հետևեց տղային ու նրանք երկուսով փորձում էին փրկել մահացող կենդանիներին: Քիչ հետո նրանց միացան ևս երկու աղջիկ, հետո ևս մի քանիսը, ապա տասնյակները, հարյուրավորները, ի վերջո՝ հազարավորները:
Գնալով ահռելի թիվ կազմեցին այն մարդիկ, ովքեր պարապ կանգնելու և նայելու փոխարեն փրկում էին փոքրիկ ծովային կենդանիներին՝ վերցնելով ու տեղափոխելով նրանց ծովի մեջ: Այդպես փրկվեցին գրեթե բոլոր ծովաստղիկները:
Աշխարհը փոխելու համար անհրաժեշտ է, որ գոնե մեկ մարդ, թեկուզ լինի դա երեխա, քաջություն ունենա սկսելու այն:
Բրունո Ֆերերո