Որքա՞ն արժե քո մեկ ժամը
Սովորականի պես հայրն աշխատանքից տուն է վերադառնում: Որդին դռան հետևում սպասում է նրան.
– Ուզում եմ քեզ մի բան հարցնել, պա՛պ, կարո՞ղ եմ:
– Իհարկե՛, ասա…
– Դու որքա՞ն գումար ես վաստակում:
– Բայց դա քո գործը չէ, ինչի՞դ է պետք,- բարկանում է հայրը:
– Դե, ես ուղղակի ուզում էի իմանալ, թե որքան ես վաստակում մեկ ժամում:
– 1500 դրամ… և ի՞նչ…
– Ինձ 1300 դրամ կտա՞ս:
– Դու ուզում ես ինչ-որ հիմար խաղալիքի վրա այդքան գումար վատնե՞լ… դու ինձ չե՞ս խղճում:
Փոքրիկը լուռ հեռանում է սենյակ:
Մեկ ժամ անց հայրը հանգստանում է ու որոշում խոսել նրա հետ:
– Քնա՞ծ ես, որդի՛ս…
– Ուղղակի պառկած եմ, պա՛պ, չեմ քնում:
– Ես կոպիտ խոսեցի քեզ հետ, կներես ինձ. ահա՛, վերցրո՛ւ ուզածդ գումարը:
Բարձի տակից հանելով այլ թղթադրամներ և ամբողջացնելով գումարը՝ տղան ուրախ բացականչում է.
– Շնորհակա՛լ եմ, պա՛պ…
Հայրը զայրանում է.
– Եթե գումար ունեիր, ինչո՞ւ խնդրեցիր:
– Պա՛պ, ինձ մոտ ընդամենը 200 դրամ էր, բայց այժմ 1500 ունեմ, վերցրո՛ւ այն, ես ուզում եմ քո ժամանակից մեկ ժամ գնել: Խնդրո՜ւմ եմ, անցկացրո՛ւ այդ մեկ ժամն ինձ հետ…