Կինս չի աշխատում. նա պարզապես տնային տնտեսուհի է
Մի ամուսին թերթում տպագրման է հանձնում մի հոդված իր կնոջ մասին: Նրանք ունեն երեք փոքրիկ երեխա, և նա մի ամբողջ օրվա ընթացքում հետևել էր ու գրի առել այն ամենը, ինչ իր կինն անում էր երեխաների համար:
Եվ ահա թե ինչ է ստացվել. «Այսօր մայրիկը
106 անգամ դուռ է բացել երեխայի համար,
16 անգամ կապել նրանց կոշիկների կապերը,
32 անգամ հագցրել է,
94 անգամ ասել է՝ «թո´ղ դա»,
16 անգամ փորձել է հանդարտեցնել ամեն սկսվող վեճ,
11 անգամ կերակրել է,
19 անգամ սրբել նրանց քիթը,
16 անգամ տարել զուգարան,
175 անգամ հարցեր է տվել ու պատասխանել,
և վերջապես… 11 կիլոմետր քայլել է միայն երեխաների կարիքները բավարարելու համար»:
Իսկ հիմա այս ամենին ավելացրեք մոր մնացած բոլոր պարտականությունները՝ տան, սնունդի, մաքրության, ինչպես նաև ամուսնու հանդեպ, և դուք կհասկանաք, թե ինչ է նշանակում լինել տնային տնտեսուհի:
Ըստ YesLoveGod.Com-ի