Ինչի՞ն է պատվիրել հետևել Աստվածաշունչը
1. Քրիստոսին.
«Եվ Հիսուսը նրան ասաց. Դու իմ ետևից եկ» (Մաթևոս 8.22):
2. Սիրուն.
«Սիրուն հետևեցեք, և հոգևոր պարգևներին նախանձավոր եղեք» (Ա Կորնթ. 14.1):
3. Բարությանը.
«Զգույշ կացեք՝ մի գուցե մեկը չարի տեղ չար հատուցանի, այլ ամեն ժամանակ բարիին հետևեցեք իրար հետ և ամենի հետ» (Ա Թես. 5.15):
4. Ճշմարտության և արդարության.
«Բայց դու, ով Աստծո մարդ, փախիր սրանցից, և հետևիր արդարության, աստվածպաշտության, հավատքի, սերի, համբերության, հեզության» (Ա Տիմ. 6.11):
5. Բարեպաշտության.
«Բայց դու, ով Աստծո մարդ, փախիր սրանցից, և հետևիր… աստվածպաշտության» (Ա Տիմ. 6.11):
6. Հավատքին.
«Երիտասարդական ցանկություններիցը փախիր. այլ հետևիր … հավատքի» (Բ Տիմ. 2.22):
7. Համբերությանը.
«Բայց դու, ով Աստծո մարդ, փախիր սրանցից, և հետևիր… համբերության» (Ա Տիմ. 6.11):
8. Հեզության.
«Բայց դու, ով Աստծո մարդ, փախիր սրանցից, և հետևիր … հեզության» (Ա Տիմ. 6.11):
9. Խաղաղության.
«Հետևեցեք խաղաղության ամենի հետ…» (Եբր. 12.14):
10. Սրբության.
«Հետևեցեք … սրբության, որ առանց նրան ոչ ով Տիրոջը չի տեսնի» (Եբր. 12.14):