«Հետաքննություն Քրիստոսի հետքերով» (ֆիլմ)

Ֆիլմը հիմնվում է իրական փաստերի վրա և նկարահանված է Լի Սթրոբելի նույնանուն գրքի հիման վրա, ով մի ժամանակ լրագրող, իսկ այժմ քրիստոնյա գրող և ապոլոգետ է:

1980թ-ականների սկզբում Լի Սթրոբելը՝ «Chicago Tribune» թերթում արդեն տասնյակ տարիների փորձ ունեցող մեկը, ով մասնագիտանում է լրագրողական հետքննություններում և իր հաշվին ունի մի քանի մրցանակներ, իր առջև խնդիր է դնում վերջ դնել Քրիստոսի և քրիստոնեության մասին «ավանդությանը»՝ կիրառելով նույն մեթոդը, որը կիրառում էր իր նյութերը գրելիս:

Նա որոշում է կայացնում ուսումնասիրել բոլոր վկայությունները քրիստոնեության առաջացման մասին՝ այն հույսով, որ իր հավաքագրված, վերլուծության ենթարկված և համակարգված տեղեկատվությունը կօգնի իր կնոջը, ով մինչ այդ եկել էր քրիստոնեական հավատքի և մկրտվել մկրտական համայնքներից մեկում:

Նա իր առջև դրված խնդրի իրականացման համար կիրառում է պատմական գիտության և աստվածաբանության ներկայացուցիչների շատ վկայություններ՝ քրիստոնեության մասին: Սակայն իր իսկ ջանքերը, վերջիվերջո, հանգեցնում են անսպասելի արդյունքի, որն ունակ է դառնում մեկընդմիշտ փոխելու իր կյանքը ընթացքը: