Երբ ձեզ «ինքնակոչ» քրիստոնյա եք զգում
Սա կոչվում է «ինքնակոչի համախտանիշ», չնայած ինքնին անվանումը կարող է ձեզ ծանոթ չլինել, գաղափարը, որ կանգնած է դրա հետևում` անշուշտ ծանոթ կլինի: Ինքնակոչի համաշխատնիշը կպչուն մի զգացում է, թե դուք, իրականում, չեք կարող անել այն, ինչը կարող եք՝ բոլորի սպասումների համեմատ. դուք ձեր տեղում չեք, և ցանկացած պահի բոլորը դա կհասկանան:
Նման վերապրումը սովորական է մեր աշխատավայրերում: Ես իսկապես զգում եմ դա հենց հիմա: Ես հենց նոր ելույթ էի ունենում մի համաժողովի, որտեղ մնացած բոլոր խոսնակները մարդիկ էին, ումով ես խորապես հիանում եմ, անհավանականորեն օժտված մարդիկ: Ի՞նչ եմ ես անում այստեղ: Մի սխալ բան կա այս ամենի մեջ:
Գոյություն ունի նման մի զգացում, որը հեշտությամբ ներթափանցում է մեր քրիստոնեական կյանքի մեջ: Մենք գալիս ենք եկեղեցի կիրակի օրը և մեր շուրջն ենք նայում: Բոլորն ասես իրենց տեղում են: Տպավորություն է, թե նրանք հասկացել են քրիստոնեական կյանքի իմաստը: Բայց մեզ համար քրիստոնեությունը բնական մի բան չէ: Այն ասես մեր երկրորդ էությունը լինի, որը մենք այդպես էլ գործի չենք դնում:
Սուրբեր՝ ահա թե ով եք դուք
Այս զգացումը հաճախ է հանդիպում, հատկապես՝ սրբության համար մեր պայքարում:
Մենք լսում ենք պատվիրանը. «Սուրբ եղեք, ինչպես ձեր հայրը սուրբ է»: Մենք գիտենք, որ նախասահմանված ենք մի ապրելակերպի համար, որն արժանի է Ավետարանին: Այնուամենայնիվ, դրա ի կատար ածումը օտար մի բան է թվում: Թվում է թե այնպես, ինչպես մենք ստեղծված ենք, լիովին համապատասխան չէ այն գործին, որ անում ենք: Եվ հոգնածությունից մենք սկսում ենք մտածել. «Անհեթեթություն: Սա ես չեմ: Ես պարզապես փորձում եմ լինելը մեկը, ով իրականում չեմ»:
Չնայած նման մտքերը կարող են բնական թվալ, իրականում դա լիովին հակառակ է ճշմարտությանը: Իհարկե, Աստվածաշունչը ռեալիստական գիրք է, երբ խոսում է մեր կյանքում մեղսավոր հակումների ներկայության մասին: Մենք դեռևս լիովին չենք ազատվել մեր մեղսավոր էությունից: Բայց դա դեռ ամենը չէ, ինչ կարելի է ասել այդ թեմայով: Այո, մեղսավոր էությունը դրսևորվում է, բայց դեռևս այն չէ, ինչ մենք կանք իրականում:
Այդ ամենի բանալին Քրիստոսի հետ մեր հարաբերությունների հասկացողությունն է: Քրիստոնյա լինել՝ չի նշանակում, որ մենք պարզապես որոշել ենք «լինել Հիսուսի կողմից» կամ հիացմունքով հետևել Նրան հեռվից: Հավատացյալների ավելի համապատասխան նկարագրությունը, որ կիրառվում է Նոր Կտակարանում, հետևյալն է. նրանք, ովքեր «Քրիստոսի մեջ» են: Մենք միացած ենք Նրան՝ ինչպես ճյուղը ծառին (Հովհաննես 15.1), ինչպես մարմինը գլխի հետ (Եփեսացիս 4), ինչպես կինը ամուսնու հետ (Ա Կորնթացիս 6):
Եվ այս ամենից հետևում է սա. մենք նա ենք, ով կանք Քրիստոսի մեջ: Ականջ դրեք Պողոսի այս խոսքերին:
«Եվ կենդանի եմ, ոչ թե այլևս ես, այլ Քրիստոս է կենդանի ինձանում» (Գաղատացիս 2.20):
«Եթե մեկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծված է. հները անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիս 5.17):
Սա նշանակում է, որ փոխհարաբերությունները մեր հին «ես»-ի հետ, մեր հին մեղսավոր էության հետ վճռականորեն և ընդմիշտ փոխվել են: Այս պատճառով Պողոսը կարող է ասել.
«Նույնպես էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցեք, և Աստծուն կենդանի՝ մեր Տեր Քրիստոս Հիսուսի ձեռովը» (Հռոմեացիս 6.11):
Մեղքը այլևս մեր տերը չէ: Սա չի նշանակում, որ այն ոչ մի ազդեցություն չի թողնում մեզ վրա, այլ որ այն այլևս իշխանություն չունի մեզ վրա: Մենք երբեք պարտավոր չենք անելու այն, ինչ նա է ասում: Սա չի նշանակում, որ մենք այլևս մեղք չենք գործի: Սա նշանակում է, որ ամեն անգամ, երբ մենք մեղանչում ենք, ոչ թե ստիպված ենք լինում այդպես վարվել, այլ մենք ենք ընտրում:
Մեղքը չի որոշում ձեր ով լինելը
Այս սկզբունքի իմացությունը փոխում է կյանքը: Մեզնից շատերն ունեն մեղքեր, որոնք կաշկանդում ու կապում են մեզ այնպես, որ չենք էլ կարող պատկերացնել, թե մի օր դրանք կհեռանան մեր կյանքից: Այնպես որ, երբ գալիս է գայթակղությունը, այն ասում է. «Ահա թե ով եք դուք իրականում: Ահա այդպիսին է կյանքը: Դադարիր ձևացնել, թե մեկն ես, ով իրականում չես»: Սա կարող է համոզիչ թվալ, և մենք հեշտությամբ կարող ենք հանձնվել:
Բայց այստեղ Ավետարանի ուղերձը հրաշալի ազատություն է բերում: Լիովին հնարավոր է, որ այս կամ այն մեղքը որոշում ԷՐ մեր կյանքը: Հնարավոր է, որ դա այն էր, ով մենք ԿԱՅԻՆՔ: Անգամ եթե դա այդպես է, մենք ԱՅԼևՍ ԱՅԴՊԻՍԻՆ ՉԵՆՔ:
Պողոսը խոսելով Կորնթոսի քրիստոնյաների հետ՝ նշում է.
«Եվ մի քանիներդ այսպեսներ էիք, բայց լվացվեցիք՝ բայց սրբովեցիք՝ բայց արդարացաք Տեր Հիսուսի անունովը և մեր Աստծո Հոգովը» (Ա Կորնթացիս 6.9-11):
Երբ Նոր Կտակարանը կանչում է մեզ սրբության, նա կանչում է մեզ՝ լինելու մեկը, ով կանք: Եթե ես նա եմ, ով կամ Քրիստոսի մեջ, այդժամ ոչ թե մեղսավորությունը, այլ սրբությունն է իմ ճշմարիտ «ես»-ը իմ էության խորքում: Որքան էլ խորը արմատանան իմ մեջ մեղսավոր զգացմունքները, միևնույնն է՝ նոր սերն ու կյանքը, որոնք Քրիստոսի միջոցով կան իմ մեջ, ավելի խորն են արմատանում: Մեղքը հակառակ է մեր «ճշմարիտ» էությանը, Քրիստոսին հետևելը իմ ճշմարիտ «ես»-ն է:
Ես գրում եմ սա՝ որպես մարդ, ով պայքարում էր համասեռամոլական գայթակղության հետ իր քրիստոնեական կյանքի մի շրջանում: Բայց կյանքի մի փուլում ես հասկացա. այս գայթակղությունը չի որոշում, թե ով եմ ես:
Վտանգը` սկսելու ամեն բան ոչ ճիշտ սկզբից
Եթե մենք սկսենք ոչ ճիշտ սկզբից, մենք երբեք չենք զգա, որ ունենք զորություն՝ Քրիստոսի նման ապրելու:
Փորձը քրիստոնեական կյանքով ապրելու՝ առանց քրիստոնեական էության, կբերի անհաստատ ու անկայուն ընթացքի: Մեզ անհրաժեշտ է վերափոխել մեր էությունը, որպեսզի ապրենք՝ համապատասխան քրիստոնեական էթիկայի, այլապես մենք կդադարենք պայքարել սրբության համար` ունենալով բարի մտադրություններ, բայց լինելով խաբված այն բանի վերաբերյալ, թե «ով մենք կանք իրականում»:
Սեմ Օլբերրի