Չի կարող լինել սեր առանց ինքնազոհության…
Հենց ընտանիքում է, որ հարկավոր է վարվել ոչ սեփական ցանկությանը համաձայն: Այստեղ կարևոր է նաև անել այդ ամենը առանց դժգոհության, առանց մյուսին մեղադրելու, առավել ևս Աստծուն՝ մեր ոչ այնքան հարմար իրավիճակների համար: Սա քրիստոնյայի կյանքի անքակտելի մասն է:
Ճշմարիտ սերը անհնար է պատկերացնել առանց սիրելիի հանդեպ ողորմածության, ինքնազոհողության պատրաստակամության: Պետք է մոռանալ սեփական անձի մասին և ամբողջությամբ նվիրվել մյուսներին:
Իրական փոխհարաբերությունները երբևէ չեն կառուցվում իշխանության վրա: Եվ իշխելու ցանկությունից խուսափելու միջոցներից մեկը գիտակցաբար սեփական անձը շրջանակների մեջ առնելն է և սկսել ծառայելը:
Ելենա Գրիդասովա