Առակ չստացված ծրագրերի մասին

Մի մարդու երազում հրեշտակ է հայտնվում ու խոսում իր ապագա կյանքի մասին.

«Դու երջանիկ կյանք կունենաս: Դու կունենաս լավ, ամուր ընտանիք ու լսող երեխաներ: Դու կլինես հարուստ ու հայտնի»:

Տղամարդը մտապահում է այդ երազն ու սպասում «երկնային մանանային» ողջ կյանքի ընթացքում: Սակայն, ի հակառակ իր սպասումների, նա մահանում է աղքատ ու միայնակ: Երբ մահից հետո հայտնվում է երկնքում, այնտեղ հանդիպում է իր երազի հրեշտակին ու զարմացած հարցնում.

– Ախր, չէ՞ որ խոստացել էիր ինձ շատ բարիքներ երկրային կյանքում, ինչո՞ւ ոչինչ չկատարվեց: Ես ողջ կյանքս ապրեցի միայնակ, դժբախտ ու աղքատ: Ինչո՞ւ խաբեցիր ինձ:

– Այն ամենը, ինչ ասել էի քեզ երազում, ճիշտ էր,- պատասխանում է հրեշտակը,- սակայն ի՞նչ արեցիր դու. հիշո՞ւմ ես, երբ քո քաղաքում ուժեղ ջրհեղեղ էր, դու հապճեպ հեռացար մի ապահով վայր: Եթե դու գնայիր ու օգնության ձեռք մեկնեիր մարդկանց, շատ կյանքեր կփրկեիր, այդ թվում՝ քո քաղաքապետին, ով կօգներ քեզ հաջողակ գաղափարներ զարգացնելու գործում: Դու կկարողանայիր բացահայտել տաղանդներդ և ունակություններդ, իսկ հետագայում բարձր պաշտոն կզբաղեցնեիր:

Իսկ հիշո՞ւմ ես, թե ինչպես էիր ապրում մի անշուք տան մեջ ու ծուլանում էիր ինչ-որ բան վերանորոգել: Եթե վերանորոգում սկսեիր, դու կգտնեիր պատերի մեջ հինավուրց գանձեր ու շատ հարուստ կդառնայիր:

Իսկ հիմա հիշիր այն գեղեցիկ աղջկան, ում հանդիպում էիր ամեն օր աշխատանքի գնալիս: Նա քեզ դուր էր գալիս, այնպես չէ՞… և դու նրան նույնպես.. Եթե հպարտությունդ մի կողմ դնեիր, մոտենայիր նրան ու ծանոթանայիր, ապա դուք երջանիկ ընտանիք կկազմեիք ու երեխաներ կունենայիք:

Սակայն դու ոչինչ չարեցիր, որպեսզի կատարվեին իմ ասածները քո կյանքում:

Աղբյուր՝ interesno.cc