Փաստեր Աստվածաշնչի մասին, որոնք քրիստոնյաները պետք է իմանան
Քրիստոնյաները շատ հաճախ խոսում են այդ հրաշալի գրքի մասին, թեև միշտ չէ, որ պարզ է, թե ինչ է նշանակում «Աստվածաշունչ» բառը նրանց համար : Այսինքն, բացի «Աստծո խոսքը» արտահայտությունից, էլ ինչ գաղտնիքներ է պարունակում այս գիրքը։
Ահա հինգ փաստ Աստվածաշնչի մասին, որոնց վրա հավատացյալները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն։
1․Աստվածաշունչը ընդամենը մեկ գիրք չէ
Դա շատ գրքեր են: Դա մի ամբողջ գրադարան է:
Սրանք 66 անհատական գրքեր են, որոնք բացահայտում են տարբեր գրելու ոճեր (պոեզիա, պատմություն, կենսագրություն, եկեղեցական ուսուցում, նամակներ) և գրված են տասնյակ հեղինակների կողմից` սկսած հովիվներից և մարգարեներից մինչև բժիշկներ, ձկնորսներ և թագավորներ:
Այս բոլորովին տարբեր գրողներից յուրաքանչյուրն ուներ շատ տարբեր թիրախային լսարան, կոնկրետ խնդիրներ և ծրագրեր. հետևաբար մենք չենք կարող մոտենալ յուրաքանչյուր գրքին նույն ձևով։
Գրքերից մեկում դուք կհայտնաբերեք ոգեշնչում, իսկ մյուսում` սփոփում ։ Մենք ընկալում և տեսնում ենք դրանք տարբեր ձևերով:
Մենք կարող ենք նաև տեսնել Աստվածաշունչը որպես գրառություն ոչ միայն Աստծո, այլ նաև Աստծո ժողովրդի մասին, և այստեղ մենք կարող ենք գտնել նաև մեզ, մեր առօրյան, մեր խնդիրները և դրանց լուծումները:
Ամեն գիրք յուրահատուկ է և անփոխարինելի։
2․ Աստվածաշունչը այնքան էլ հստակ չէ, ինչպես մենք կուզենայինք
Հաճախ (հատկապես վեճերի ժամանակ) քրիստոնյաները ասում են «Աստվածաշունչը հստակ ասում է …»
Այդ մարդիկ միշտ չէ, որ հաշվի են առնում ամբողջ Աստվածաշնչի համատեքստը, վերցնելով մի մաս։
Ճիշտն ասած, Աստվածաշունչը պարունակում է բազմաթիվ հակասություններ և ընդհանուր առմամբ տարբեր հարցերում շատ խնդրահարույց է:
Սակայն մենք նաև տեսնում ենք, որ Աստված իսրայելացիներին ասում է, որ կործանեն բոլորին հակառակորդի գյուղերը (ներառյալ կանանց և երեխաներին), և մենք կարդում ենք եգիպտական զինվորի սպանության մասին, որը կատարվել էր Մովսեսի կողմից:
Հետևաբար, որոշ քրիստոնյաներ հավատում են, որ բռնությունը մեղք է, իսկ մյուսները կարծում են, որ պաշտպանվելու ժամանակ թշնամուն սպանելը մեղք չէ։
Ոմանք համարում են, որ պատերազմը արդարացված է որոշ դեպքերում, իսկ մյուսները կարծում են, որ բոլոր պատերազմները Աստծո օրենքին դեմ են :
Սա չի նշանակում, որ ճշմարտությունը հարաբերական է, և որ Աստված չունի իր կարծիքը բռնության մասին կամ Նա չի հայտնել իր կարծիքը մեզ Աստվածաշնչում:
Դա միայն նշանակում է, որ պատասխանը չի կարող լինել պարզ և միանշանակ, քանի որ ամեն դեպք յուրահատուկ է :
3. Աստվածաշունչը ոգեշնչված էր Աստծուց, ոչ թե թելադրված Աստծո կողմից
Քրիստոնյաները հաճախ ասում են, որ Աստվածաշունչը «ներշնչված է Աստծուց» և ես լիովին համաձայն եմ: Սակայն այս գաղափարը հաճախ փոխարինվում է թարգմանության մեջ:
Աստվածաշունչը «Աստծո Խոսքն է», բայց մենք պետք է զգույշ լինենք, երբ ասում ենք, որ դա «գրված է» Աստծո կողմից:
Սրանք այն մարդկանց խոսքերն են, որոնցով Աստված ինչ-որ բան ասել է, բայց ոչ միայն դա, այլ այն ամենը, ինչ տեղի է ունեցել նրանց ներսում և շրջապատում, նրանց պայքարը, անհատական պատճառները գրելու համար, նրանց տանջանքները , սեփական փորձը:
Տիմոթեոս առաքյալը ասում է, որ Աստվածաշունչը «աստվածային է», որ այն գալիս է Աստծուց, բայց այնտեղ չի նշվում, որ այն թելադրվում է Աստծուց:
4․ Մենք հաճախ առանձնացնում ենք Աստվածաշնչից որոշ կետեր․․․
Մենք հաճախ առանձնացնում ենք Աստվածաշնչից մի կետ, ինչին հավատում ենք, քարոզում և պաշտպանում ենք, բայց սխալմամբ դուրս ենք նետում այն ամենը ինչ մեզ հարմար չէ։
Սա մեծ սխալ է, քանի որ Աստվածաշունչը ամբողջական գիրք է և ունի տարբեր սահմաններ։ Նա տանում է մարդուն վարից դեպի վեր։
Ընտրելով միայն սիրելի կետերը մենք կարող ենք դուրս մնալ Տիրոջ հանդիմանությունից, բաց թողնել դաստիարակչական իմաստը։
Աստվածաշունչը խոսում է բարգավաճման, օրհնության մասին։ Սակայն կան նաև շատ կետեր դատաստանի, Աստծո վախի և հնազանդության մասին։ Չի կարելի ընտրել և հավատալ միայն օրհնության խոսքերին, քանի որ շատ ժամանակ բարգավաճումը և օրհնությունը գալիս են Աստծո վախից։
5․Աստված ավելի է, քան Աստվածաշունչը
Անցյալ շաբաթ ես քայլում էի լողափով , ուսումնասիրելով օվկիանոսը: Եթե դուք տեսել եք դա, ապա հասկանում եք նրա ամբողջ մեծությունը, զարմանալի գեղեցկությունը ալիքների անխնա ուժը:
Պարզապես անհնար է խոսքերով նկարագրել օվկիանոսը: Դուք պետք է անձամբ զգաք դա, տեսնեք։
Նույնպես շատ բաներ կա գրված Աստծո մասին, այդ ամենը իրականություն է և ճշմարիտ է։
Սակայն եթե դու ուզում ես լիովին ճանաչել Աստծուն դու պիտի անհատական շփում ունենաս Նրա հետ։
Դու պիտի հպվես նրան, զգաս Նրա ջերմությունը և սերը հենց քո անձի վրա, ճաշակես Նրան։
Կարդացեք Աստվածաշունչը հաճախակի։ Տերը օրհնի Ձեզ։