Հրաշքներն այսօրվա համար են
Աստվածաշունչը լցված է հրաշքների մասին փառահեղ պատմություններով: Հիսուսի ծառայության ողջ ընթացքում, Սուրբ Գիրքը ցույց է տալիս բազմաթիվ դեպքեր, երբ Նա իր գերբնական ուժով միջամտել է կանանց և տղամարդկանց կյանքին:
Քանանում ջուրը գինու վերածելուց մինչև Յայրուսի աղջկան մահացածներից վերակենդանացնելը, Նա բերեց օգնություն և հավատք հուսահատ կյանքերին…
Չկա ոչ մի հիվանդություն կամ պայման, որ Հիսուսի համար շատ դժվար լինի բուժելը: Նա ունի ուժ բոլոր հիվանդությունների հանդեպ:
Նույն Հիսուսը ով քայլում էր այս երկրի վրա «բուժում էր բոլոր տեսակի թուլությունները և բոլոր տեսակի հիվանդությունները», բուժում է նաև այսօր:
Հիվանդությունները և տկարությունները անհետանում են, քանի որ մեր հիվադ մարմինները վերափոխվում են Հիսուսի բուժիչ հպումով: Առողջությունը և կյանքը վերականգնվում են, երբ Հիսուսը գալիս է դեպքի վայր:
Աստծո խոսքերն ասում են.
«Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան » (Եբրայեցիս 13:8)
Նա Աստվածն է, ով բուժում է մեր բոլոր հիվանդությունները:
Հիսուս Քրիստոսը բուժում է ձեզ իր թևերի մեջ:
«Իսկ ձեզ՝ իմ անունից վախեցողներիդ համար, արդարության արևը կշողա, և նրա շողերում բուժում կլինի։ Դուք դուրս կգաք ու պարարտ հորթերի պես կցատկոտեք»(Մաղաքիա 4:2)
Երբ դու դիպչես Հիսուսին, դու քեզ ավելի լավ կզգաս:
«Ուր որ նա մտնում էր՝ գյուղեր, քաղաքներ թե ագարակներ, հիվանդներին դնում էին հրապարակներում և աղաչում էին, որ գոնե թույլ տա դիպչել իր վերնահագուստի ծոպերին։ Եվ ովքեր դիպան, առողջացան» (Մարկոս 6:56)