Շնորհակալության մասին

Մի երիտասարդ զույգ երեխա ունենալու կապակցությամբ նվեր է ստանում:

Ամուսինները երախտապարտ էին այդ նվերի համար: Երիտասարդ մայրն անմիջապես շնորհակալագիր է գրում, սակայն այդ նամակը, պատահմամբ մնալով սեղանի վրա կուտակված այլ թղթերի տակ, այդպես էլ չի հանձնվում փոստատարին:

Նվիրատուները երկար սպասում են իրենց նվերի առիթով որևէ լուրի, բայց՝ ապարդյուն:

Շուտով երկու ընտանիքների միջև սառնություն է առաջանում: Ընտանիքներից մեկը կարծում էր, թե շնորհակալագիրն ուղարկված է, մյուսն էլ՝ որ իր նվերը չի գնահատվել ու ապերախտորեն անտեսվել է:

Ամենակարևոր բառերը, որ կարող ենք արտասանել հաճախ, «շնորհակալ եմ» բառերն են: Բայց թեև իրոք կարևոր է շնորհակալություն հայտնելը, կա նաև հարցի մյուս կողմը: Երբ որևէ նվեր կամ բարեգործություն ենք անում՝ որպես հավատացյալներ, պետք է դա անենք՝ առանց փոխարենը որևէ բան ակնկալելու, նույնիսկ շնորհակալություն:

Սերը իր դեմ գործված սխալների համար հաշիվ չի պահանջում, եթե նույնիսկ որևէ մեկը մոռանա շնորահակալություն հայտնել իր գործած բարիքի փոխարեն:

Ճշմարիտ սերը չունի իրեն կապող թելեր: