10 փաստ Աստվածաշնչի մասին, որոնք կտպավորեն նույնիսկ աթեիստին:

Երբ այդ թվացյալ պարզ և հայտնի փաստերը դիտվում են որպես ամբողջություն, պարզ է դառնում որ Աստվածաշունչը ոչ թե պարզապես եզակի է, այլ նաև շատ գերբնական: Այս փաստերը կարող են տպավորիչ լինել նույնիսկ անհավատների և անուղղելի աթեիստների համար, էլ ինչ խոսք մեր՝ քրիստոնյաների մասին:

Միավորեք այդ բոլոր փաստերը՝ և դուք ընդմիշտ կփոխեք ձեր վերաբերմունքը Աստվածաշնչի հանդեպ: Դա մի Աստվածային գիրք է, որը անալոգներ չունի:

1. Աստվածաշունչը՝  եզակի հստակ գիրք է

Աստվածաշնչի օրինակների ճշտությունը և հուսալիությունը այն է, ինչ առավել հաճախ քննադատության առարկա է հանդիսացել թերահավատների համար:

Հին Կտակարանի հնագույն տեքստը, որը հայտնի է դարձել քսաներորդ դարի կեսին, թվագրված է 9-րդ դարում: Թերահավատները ողջամտորեն պնդում են, որ Հին Կտակարանի գրքերը գրվել են մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում, իսկ նրանց պատճենները ի հայտ են եկել մեր թվարկության 9-րդ դարում:

Նրանք պնդում են, որ 1200 տարվա ընթացքում կարող են հայտնաբերվել շատ աղավաղումներ տեքստում, որոնք արված կլինեն ընդօրինակիչների կողմից: Անգամ եթե Աստվածաշունչը գրվել է Աստծո մարգարեների կողմից, դժվար թե մեզ հասնեին նույն այն խոսքերը և միտքը, որոնք գրված են եղել բնօրինակում:

Բայց ահա հիշեք այս ամսաթիվը 1947 թ. Կումրանի քարանձավ: Արաբ վերաբնակ հովիվ Մոհամմեդ Ալ-Դզիբը գնալով իր կորցրած այծին փնտրելու, հայտնաբերել է այս հրաշալի քարանձավը, որտեղ որ գտել է Աստվածաշնչի գրեթե բոլոր գրքերը, որոնք թվագրված էին մեր թվարկությունից առաջ առաջին դարում:

Գիտնականներին շատ հետաքրքրեց սա, նրանք ցանկացան համեմատել այս գրքերը նրանց հետ, որոնք թվագրված են 9-րդ դարում: Նրանք ուզում էին համեմատել, թե որքան սխալներ են կուտակվել ձեռագրերում 1000 տարիների ընթացքում:

Որոշ ժամանակ անց հրապարակվել են մանրազնին հետազոտության տպավորիչ արդյունքները՝ հազար տարվա ընթացքում Աստվածաշունչը չի ենթարկվել որևէ լուրջ փոփոխությունների, որոնք որևէ ազդեցություն կարող էին ունենալ դրա բովանդակության վրա:

Թերահավատները չափազանց զարմացած էին, թե ինչպես կարող են Շեքսպիրյան աշխատանքները 200 տարվա ընթացքում ունենալ շատ լուրջ անհամապատասխանություններ բնօրինակի հետ, իսկ Աստվածաշունչը 1000 տարվա ընթացքում – ոչ մի անհամապատասխանություն:

2. Աստվածաշունչը` եզակի ամբողջական գիրք:

Եկեք ընտրենք 10 հայտնի բժիշկ և հավաքենք նրանց , որպեսզի նրանք զննեն հիվանդին, ախտորոշեն հիվանդությունը, և նշանակեն ճիշտ բուժում: Ինչ եք կարծում, նրանք կգա՞ն համաձայնության։ Հազիվ թե: Իսկ հիմա նայեք Աստվածաշնչին: Այս հրաշալի գիրքը գրվել է 40 մարդկանց կողմից, և ոչ թե մեկ սերնդի այլ 60 սերունդների , գրեթե 1600 տարիների ընթացքում:

Աստվածաշունչը գրվել է ոչ նույն սոցիալական դասի պատկանող մարդկանց կողմից, հեղինակների թվում եղել են հովիվներ ու վարչապետներ, կան նաև ձկնորսներ և գեներալներ: Բայց տեսեք, թե հիմնական թեմայի ինչպիսի զարմանալի միասնություն ունենք, ինչպես նաև ուսուցումը անդադար է և ամբողջական։ Սա հանգեցնում է մեզ միայն մեկ եզրակացության, որ եղել է Մեկ հիմնական երկնային հեղինակ:

3. Աստվածաշունչը՝ բացառիկ կերպով համապատասխանում է գիտությանը:

Իսկ եթե լինել ավելի հստակ- գիտությունը ի վերջո գալիս է համաձայնության Աստվածաշնչի հետ:

Օրինակ, Հոբի ժամանակակիցները հավատում էին, որ երկիրը հենվում է փղերի, կետերի կամ հսկայական կրեաների վրա: Բայց Աստված հայտնեց իր արդար Հոբին, որ այն «կախված է ոչնչի վերայ » (Հոբ 26: 7):

Միայն 17-րդ դարում Իսահակ Նյուտոնը բացահայտեց “ձգողականության ուժի” օրենքը:

Հնագույն գիտնականները կարծում էին թե երկիրը քառանկյուն է, մյուսները` եռանկյունաձև, մնացածը` հարթ: Բայց Եսայիա գրքում նշվում է, որ Աստված «Նա է, ով նստած է վերևում, երկրի շրջանակի վրա» (Ես. 40:22):

Միայն 16-րդ դարում իսպանացի ծովագնաց Ֆերնանդ Մագելանը իր ճամփորդության ընթացքում ապացուցեց, որ Երկիրը իսկապես կլոր է:

Հետևաբար, մենք պետք է ընդունենք Իսահակ Նյուտոնի խոսքերը, ով ասում էր ՝ «Աստվածաշունչը պարունակում է ավելի շատ վստահելի և իրական նշաններ, քան բոլոր աշխարհիկ պատմությունները»:

4. Աստվածաշունչը ունի ընդհանուր զանգվածային թողարկություն

Այն ժամանակ, երբ շատ գրքեր տարեցտարի դուրս են գալիս նորաձևությունից, մեկ գիրք շարունակում է հաղթական շքերթը:

Ըստ Աստվածաշնչյան հասարակության ուսումնասիրությունների, Աստվածաշնչի օրական թողարկությունը (2016 թ.), կազմել է շուրջ 33 000 օրինակ, այսինքն, միջին հաշվով, յուրաքանչյուր 2 վայրկյանում աշխարհում տպագրվում է 5 Աստվածաշնչյան օրինակ:

Մտածեք ինքներդ՝ ինչ՞ այլ գիրք կարող Է կես դարում 6-ից 8 միլիարդ տպագիր օրինակ ունենալ:

5. Աստվածաշունչը՝ եզակի ժողովրդականություն վայելող գիրք է:

Նայեք պատմությանը, դուք կարող եք գտնել նմանատիպ գիրք, որն այդքան անխնա քննադատվում է երկար ժամանակ: Քննադատվում է յուրաքանչյուր տողը, բառերը և արտահայտությունները: Ոչ մի այլ գիրք չեր կարող դիմակայել նման քննադատության ճնշմանը և բոլորի համար կկորցներ իր վստահելիությունը: Բայց Աստվածաշունչը մնաց կանգուն և հավերժ անպարտ այս հալածանքի պայքարում:

Մինչև հիմա, թագավորները և շատ տարբեր երկրների նախագահներ, երդում տալով, իրենց ձեռքը դնում են Աստվածաշնչի վրա: Հենց դա խոսում է Աստվածաշնչի սուրբ և ճանաչված իրավասության մասին: Թեև, պետք է ասել, որ նրանք, ովքեր երդվում են Աստվածաշնչի վրա, հաճախ  չգիտեն ցավոք դրա բովանդակությունը:

6. Աստվածաշունչը թարգմանված է բազմաթիվ լեզուներով:

Կուզենայի նշել, որ թարգմանությունները խոսում են գրքի համընդհանուր լինելու մասին:

Եթե դիտարկենք 2016 թ. սեպտեմբեր ամսվա տվյալները, ապա պարզ է դառնում, որ Աստվածաշունչը թարգմանվել է 2798 լեզուներով և բարբառներով: Նույնիսկ կույրերը կարող են կարդալ Սուրբ Գիրքը բրայլյան 84 լեզուներով, իսկ զբաղված մարդկանց համար արտադրվել է Աստվածաշնչի աուդիո տարբերակը։ Ըստ Աստվածաշնչի հասարակության տվյալների աշխարհի բնակչության 97% — ը ունի Աստվածաշունչ իրենց մայրենի լեզվով:

7. Աստվածաշունչը բազմակողմանի զարգացման համար գիրք է:

Գրքերի մեծամասնությունը չափազանց մասնագիտացված են: Նրանցից շատերը զարգացնում են միայն միտքը, բայց ոչ մի դեպքում չեն կրթում անձը և հոգին:

Կա՞ մի գիրք, որը կնպաստի ամբողջ անձի զարգացմանը, ներդաշնակորեն կկրթի ներքին աշխարհը:

Միանշանակ այո, Աստվածաշունչը հազվադեպ բացառիկ գիրք է, բազմակողմանի զարգացման համար:

8. Աստվածաշնչյան մարգարեությունները յուրահատուկ կերպով իրագործվում են:

Ենթադրվում է, որ Սուրբ Գրություններում կան ավելի քան 1000 մարգարեություններ: 800-ը Հին Կտակարանում եւ ավելի քան 200-ը Նոր Կտակարանում:

Օրինակ կան 332 Հին Կտակարանի մարգարեություններ, որոնք կատարվել են Քրիստոսի առաջին գալստին: Եվ սա ոչ թե մշուշոտ կանխատեսումներ են, այլ հստակ ու ճշգրիտ մարգարեական իրադարձություններ: Հաշվարկված է, որ աստվածաշունչը պարունակում է բազմաթիվ մարգարեություններ, որոնք վերաբերվում են հնագույն և ժամանակակից պետություններին: Բաբելոն, Հռոմ, Հունաստան, Ասորեստան, Թուրքիա, Եգիպտոս, Միացյալ Նահանգներ:

Դիտարկելով այս ժամանակահատվածը, պետք է ասել, որ Աստվածաշնչյան մարգարեությունների 98%֊ը, որոնք կապված են անցյալի և ներկայի հետ, ամբողջովին կատարված են, դեռ չեն իրագործվել միայն այն մարգարեությունները, որոնք վերաբերվում են Քրիստոսի երկրորդ գալուստին:

9. Աստվածաշունչը ունի յուրահատուկ կենսունակություն:

Կայսրերը, թագավորները և շատ կրոնական գործիչներ դարեր շարունակ ամեն ինչ արել են, որպեսզի ջնջեն Աստվածաշունչը երկրի վրայից ընդմիշտ: Բայց այս Սուրբ Գիրքը անցավ շատ և շատ փորձությունների և պատերազմների միջով, որպեսզի հասնի մեր օրերը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է այս գրքի Սուրբ և պաշտպանված լինելու փաստը:

10. Աստվածաշնչյան յուրահատուկ զորությունը:

Աստվածաշունչը այն միակ գիրքն է, որի խոսքերը կենդանի են։ Այն տալիս է հույս, երբ աշխարհն ասում է հույս չկա, սիրով է լցնում, երբ աշխարհը ատում է այն, ամրացնում ու քաջալերում է, և տալիս է հավիտենական կյանք , նա որ հավատա պիտի այդ խոստումները ժառանգի:

Աղբյուր՝ grehu.net