Իմ մայրիկի թարգմանած Աստվածաշունչը

Մի օր չորս քրիստոնյա եղբայրներ քննարկում են, թե Աստվածաշնչի թարգմանություններից որն է լավագույն տարբերակը:

Առաջինը նշում է, թե իրեն դուր է գալիս «Քինգ Ջեյմսի» տարբերակը, քանի որ այն շատ պարզ ու գեղեցիկ լեզվով է շարադրված:

Երկրորդը կարծում էր, որ ամենուրեք օգտագործվող տարբերակն է լավագույնն է, քանի որ այն ավելի մոտ է եբրայերեն և հունարեն բնօրինակին:

Երրորդ քրիստոնյան պնդում է, որ ավելի կողմնակից է ժամանակակից թարգմանությանը:

Մինչ եղբայրները բանավիճում էին, նկատում են, որ իրենց չորրորդ եղբայրը լուռ է, և երբ ցանկություն են հայտնում իմանալ նրա կարծիքը, նա ասում է.

– Ինձ ամենից շատ դուր է գալիս մայրիկիս թարգմանությունը:

Չհասկանալով վերջինիս խոսքերը՝ նրանք խնդրում են բացատրել, թե ինչ նկատի ունի:

— Իմ մայրիկը Աստվածաշունչը թարգմանում է իր առօրյա կյանքով, և այդ թարգմանությունն ամենահամոզիչ թարգմանությունն է, որ  երբևէ տեսել եմ: