Տղայի նվերը մայրիկին և քրոջը
Մի անգամ գնում էի մոտակա խանութ գնումների և հանկարծ նկատեցի, թե ինչպես է գանձապահը զրուցում մոտ 6 տարեկան տղայի հետ։
Գանձապահը ասում է.
— ներողություն տղաս, բայց դու չունես բավարար գումար այս տիկնիկը գնելու համար:
Նկատելով ինձ փոքրիկ տղան դիմեց և հարցրեց.
— Հորեղբայր, վստա՞հ ես, որ ես չունեմ բավարար գումար:
Ես գումարը հաշվեցի և պատասխանեցի.
— Սիրելիս, այս տիկնիկը գնելու համար գումարը բավարար չէ :
Փոքրիկ տղան դեռ ձեռքում ամուր պահում էր այդ տիկնիկը :
Նկատելով երեխայի տխրությունը ես հարցրեցի նրան․
— Ու՞մ ես ուզում տալ այդ տիկնիկը։
— Այս տիկնիկը քույրս շատ էր սիրում և ուզում էր գնել այն: Ես կցանկանայի նվիրել այն իրեն իր ծննդյան օրը: Ես պետք է տիկնիկը տամ մայրիկիս, որպեսզի նա կարողանա տալ քրոջս, երբ որ գնա նրա մոտ — ասաց տղան։
Նրա աչքերը տխուր էին, երբ նա պատմում էր այդ մասին:
— Քույրս գնացել է Աստծո մոտ: Դա հայրիկս է ինձ ասել և ասել է, որ շուտով մայրիկս նույնպես գնալու է Աստծո մոտ, այնպես որ ես մտածեցի, որ նա կարող է տիկնիկը վերցնել իր հետ և փոխանցել քրոջս:
Իմ սիրտը հանկարծակի կանգ առավ: Փոքրիկ տղան նայեց ինձ ու ասաց.
— Ես հորս ասացի, որ խնդրի մայրիկին սպասել, մինչև ես վերադառնամ:
Հետո նա ցույց տվեց ինձ իր լուսանկարը, որտեղ նրանք ուրախ էին և ժպտում էին:
— Ես ուզում եմ, որ մայրս այս լուսանկարը նույնպես վերցնի իր հետ, որպեսզի քույրս ինձ չմոռանա:
Եվ նա ավելացրեց.
— Ես սիրում եմ մայրիկիս, և ես չեմ ուզում, որ նա թողնի ինձ, բայց հայրս ասում է, որ նա պետք է գնա իմ փոքրիկ քրոջ մոտ։
Հետո նա կրկին նայեց տիկնիկին տխուր աչքերով …
Ես թաքուն հանեցի իմ դրամապանակը և ասացի տղային։
— Կարո՞ղ ենք ևս մեկ անգամ հաշվել քո գումարը։
Ես կամաց նրա գումարի վրա իմ գումարից ավելացրեցի և մենք կրկին սկսեցինք հաշվել: Գումարը բավարարեց և նույնիսկ ավելացավ։
Փոքրիկ տղան ասաց.
— Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ փող տվեց: — Այնուհետև նա նայեց ինձ և ավելացրեց. — երեկ նախքան անկողին մտնելս խնդրեցի Աստծուն, որ փող տա, որ քույրիկիս տիկնիկ գնեմ: Նա լսեց ինձ: Ես նաև ուզում եմ գումար ունենալ, որ մայրիկիս համար սպիտակ վարդ գնեմ, բայց ես այդ մասին դեռ չեմ խնդրել Աստծուն: Բայց տես նա տվեց ինձ տիկնիկի ու վարդի համար բավարար գումար։ Մնացաց գումարին ես վարդ կգնեմ։ Մայրիկս սիրում է սպիտակ վարդեր …
Ես ոչինչ չկարողացա ավելացնել, ես ապշած էի։ Այնուհետև հիշեցի` տեղական թերթում երկու օր առաջ հոդված էի կարդացել մի բեռնատարի հարբած վարորդի մասին, որը մեքենայի տակ էր գցել կնոջը և փոքրիկ աղջկան: Փոքրիկ աղջիկը տեղում մահացել էր , իսկ կինը ծանր վիճակում էր:
Միթե՞ սա հենց այս տղայի ընտանիքի պատմությունն է, ով ցանկանում էր գնել տիկնիկ իր քրոջ համար:
Այո դա այդպես էր։
Երկու օր հետո թերթում կարդացի հոդված, որտեղ ասվում էր, որ այդ երիտասարդ կինն էլ է մահացել։ Ես արցունքներս չկարողացա պահել․․․ Ես սպիտակ վարդեր գնեցի և գնացի հուղարկավորությանը։
Երիտասարդ կինը սպիտակ հագուստով էր, նրա մի կողմում դրված էին տղայի գնած տիկնիկը և նրանց երջանիկ լուսանկարը, իսկ մյուս կողմում՝ սպիտակ վարդ: