Մնա՞լ վատ առաջնորդության ներքո, թե՝ ոչ. Ջոն Բիվեր

Մեր օրերում հաճախ ենք տեսնում, որ մարդիկ հեռանում են եկեղեցիներից՝ ականատես լինելով որոշակի սխալների: Դրանք կարող են տարբեր երևույթներ լինել:

Ես կասեմ, որ ավելի լավ է հանդիպել դժվարությունների և պահպանել հույսը, քան փախչել մի տեղ, ուր, թվում է, չկան հակամարտություններ:

Եկե՛ք քննենք: Միակ կատարյալ հովիվը Հիսուս էր: Ուրեմն ինչո՞ւ ենք փախչում դժվարություններից՝ փոխարենը «դիմավորելու» դրանց և անցնելու դրանց միջով: Երբեմն ասում ենք, որ մեր մարգարեական ծառայությունը չի ստացվում: Այնուհետ գնում ենք մի եկեղեցուց մյուսը՝ փնտրելով անթերի ղեկավարություն:

Մինչ այս ես ևս հնարավորություն եմ ունեցել հաճախելու երկու այլ եկեղեցիներ, ուր բազմաթիվ առիթներ ունեի վիրավորվելու ղեկավարությունից: Այսպիսով, ես «հնարավորություն ունեի» դառնալու քննադատ և դատապարտելու այդ ամենը, սակայն հեռանալը պատասխան չէր: Դժվարին կացությունների թեժ պահին՝ մեկ օր, Տերը խոսեց ինձ հետ Իր Խոսքի միջոցով՝ «Որովհետև դուք ուրախությամբ պետք է դուրս գաք, և խաղաղությամբ պետք է առաջնորդվեք» (Եսայա 55.12): Ահա և ճանապարհը…

Անշուշտ, շատերն այսպես չեն հեռանում: Նրանք կարծում են, որ եկեղեցիները սրճարաններ են՝ կարող են ընտրել և վերցնել` ինչ ցանկանում են: Նրանք հանգիստ կարող են մնալ այդտեղ այնքան ժամանակ, քանի դեռ չկան խնդիրներ: Սակայն այս ամենն ընդհանրապես չի համապատասխանում Աստվածաշնչի ուսմունքներին: Դու չես, որ որոշում ես՝ որ եկեղեցին գնալ, Աստված է որոշում: Աստվածաշունչը չի ասում՝ «Աստված տեղաբաշխեց անդամները մարմնում, ինչպես նրանք ցանկացան», այլ հակառակը՝ «Բայց հիմա Աստված անդամները՝ նրանց ամեն մեկը՝ դրեց մարմնի մեջ ինչպես կամեցավ» (1-ին Կորնթացիներ 12.18):

Հիշի՛ր, երբ այնտեղ ես, ուր Աստված է ցանկանում, սատանան կփորձի ամեն կերպ վնասել, վիրավորել քեզ՝ այնտեղից դուրս անելու: Նա ցանկանում է արմատախիլ անել մարդկանց այնտեղից, ուր Աստված է նրանց տնկել: Եթե դու չշարժվես քո տեղից նույնիսկ սուր հակամարտության թեժ պահերին, ապա «կփչացնես» չարի ծրագրերը, նա կձախողվի…

Ջոն Բիվեր