Միսիոները մահացավ՝ իր առաքելությունը չհաջողված համարելով, սակայն…
Միսիոները մահացավ՝ իր առաքելությունը չհաջողված համարելով, սակայն 84 տարի անց ջունգլիներում, որտեղ նա ավետարանել էր, հայտնաբերվել են աճող եկեղեցիներ:
1912թ-ին բժիշկ-միսիոներ դոկտոր Վիլյամ Լեսլին գնում է բնակվելու Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության ոչ շատ հեռավոր անկյուններում և ծառայելու ցեղախմբերով ապրող ժողովուրդներին:
17 տարի անցկացնելով այդտեղ՝ նա վերադառնում է ԱՄՆ հիասթափված, քանի որ կարծում է, թե չի կարողացել բերել Քրիստոսի ազդեցությունն այնտեղ:
Նա մահանում է 9 տարի անց իր վերդարձից հետո: Սակայն 2010թ-ին, երկար ու դժվարին ճանապարհ անցնելով, այդ նույն վայր են ժամանում Էրիկ Ռեմսեյի առաջնորդությամբ միսիոներական թիմը և Թոմ Կոքս համաշխարհային առաքելության ներկայացուցիչները:
Նրանք շոկային և սենսացիոն բացահայտում են անում. հայտնաբերում են եկեղեցիներ այդ տարածքում գտնվող 8 գյուղերում՝ թաքնված ինչպես ադամանդներ Վանգայի խիտ անտառներում, որտեղ Լեսլին էր բնակվել, ինչպես նաև՝ եկեղեցիների հիմնադրման համակարգ:
Իր ունեցած ուսումնասիրություններից ելնելով՝ Ռեմսեյը մտածում էր, որ յանսիները՝ տեղաբնակները, հավանաբար, մի որոշ պատկերացումներ կունենան Հիսուսի մասին, սակայն ո´չ հստակ պատկերացում, թե Ով է իրականում Հիսուսը:
«Երբ հասանք այնտեղ, մենք հայտնաբերեցինք մի խումբ՝ համակարգ, որը եկեղեցիներ էր հիմնում ջունգլիների տարածքով մեկ,- պատմում է Ռեմսեյը,- ամեն գյուղ ուներ իր ավետարանական երգչախումբը: Նրանք գրում էին իրենց սեփական երգերը և այցելում մոտակա գյուղեր: Լեսլին ուսուցանել էր նրանց Աստվածաշունչը, սովորեցրել ցեղերի երեխաներին գրել ու կարդալ, խոսել կրթության կարևորության մասին և պատմել աստվածաշնչյան պատմություններ:
Նա նաև այս գյուղերում սկսել էր առաջին կազմակերպված ուսումնական համակարգը»:
Թիմն այցելում է ութ գյուղ, որոնք տարածված էին 34 մղոն երկարությամբ, և գյուղերից յուրաքանչյուրում հայտնաբերում է եկեղեցի: Նաև թիմը հայտնաբերում է մի տաճար գյուղերից մեկում:
Ռեմսեյը տեղեկանում է, որ այս եկեղեցին մարդաշատ է դարձել 1980-ականներից, շատերը մղոններ են կտրում այստեղ հասնելու համար: Յանսիների լեզվով Աստվածաշունչը չի թարգմանվել, նրանք ֆրանսերեն Աստվածաշունչ են կարդում, այնպես որ, նա, ով պատրաստվում է խոսքով կիսվել, պետք է իմանա ֆրանսերեն:
Դոկտոր Լեսլին անցել էր Կիլու գետը տարին մեկ անգամ և ամեն անգամ մեկ ամիս շարունակ այցելել մարդկանց ողջ ջունգլիների տարածքով. մարդիկ տարել էին նրան բազկաթոռի վրա:
Լեսլին իր կնոջ՝ Կլարայի հետ անցկացրել էր այստեղ 17 տարի, սակայն ցեղախմբերի առաջնորդների հետ նա ունեցել էր ոչ այնքան հարթ հարաբերություններ և վերջիններս էլ նրան խնդրել էին լքել ու այլևս չվերադառնալ իրենց տարածքներ:
Հետագայում նրանք հաշտվել էին, սակայն չէին դարձել ընկերներ:
«Նրա նպատակը քրիստոնեության տարածումն էր: Կար տպավորություն, թե ողջ 17 տարիների աշխատանքը ոչ մի հետք չի թողել այստեղ, սակայն իրականում, այն իր մեծ ազդեցությունն էր բերել և տվել իր մեծ պտուղները»,- գրում է Էրիկ Ռեմսեյը:
Մարկ Էլլիս
Աղբյուր՝ CrossNews.am