Խորհեք այս ճշմարտությունների շուրջ, երբ Աստված լռում է

Գնահատեք հաղթանակի փոթորկին նախորդող լռությունը  

Ինձ համար կյանքիս մեծագույն ուրախություններից մեկը մարդկանց օգնելն է՝ բացահայտելու Աստծո ձայնը լսելու հնարավորությունը: Մենք կանչված ենք լինելու մարգարեական մարդիկ: Այլ կերպ ասած՝ սա նշանակում է, որ լսում ենք Աստծուն և համապատասխանորեն արձագանքում:

Աստված խոսում է և հաճախ է խոսում:

Բայց կան նաև ժամանակներ, երբ Աստված լռում է: Իրականում, ինձ այնքան էլ դուր չեն գալիս այդ ժամանակները, բայց ես սովորել եմ գնահատել դրանք:

Եվ կան մի քանի մտքեր, որոնք օգնում են ինձ անցնելու լռության այդ ընթացքը:

Աստված սիրում է ինձև վերջ:  

Երբ Աստված դադարում է խոսել, մենք կարող ենք հեշտությամբ խաբվել, որ մենք անարգված ենք, կամ ենթադրել, թե Աստված հոգնել է մեզնից և մեր թուլություններից: Բայց սա սուտ է: Հիշե՛ք, Աստծո սերը երբեք չի դադարում: Աստված նույնն է երեկ, այսօր և հավիտյան:

Աստված օգտագործում է լռությունը, որ արթնացնի մեզ՝ մի բան անելու:

Երբ Աստված դադարում է խոսել, ես սկսում եմ մտորել և վերագնահատել ինքս ինձ:

Կա հավանականություն, որ պետք է ավելի համառ լինել նոր շրջան անցնելու ընթացքի մեջ: Նույնպես հնարավոր է, որ իմ սրտում կա խնդիր, որը պետք է լուծել: Բայց դա չպետք է բաժանում բերի Աստծուց, այլ իմաստուն խոնարհություն, որը կհասցնի մեզ ճիշտ դիրքի մեջ:

Աստվածաշունչը երբեք չի լռում:

Որքան էլ լուռ լինի Աստծո Խոսքը՝ ռեմա տարբերակով, Աստվածաշունչը, միևնույնն է, երբեք չի դադարում աղաղակել:

Խորացեք Աստվածաշնչի մեջ՝ վճռականությամբ տեսնելու նրա ճշմարտությունները, որոնք կբացահայտվեն ձեր կյանքում: Ոգեշնչվեք այն ամենով, ինչ ընթերցում եք և ամուր կառչեք Խոսքից:

Ոչինչ չպետք է գողանա ձեր խաղաղությունն ու ուրախությունը:

Եթե Աստծո լռությունը բերում է այն բանի, որ դուք կորցնում եք ձեր ուրախությունը, գուցե դուք նորից վերանայեք այն, ինչ ասվում է երկրորդ կետում: Աստված, հնարավոր է, ցանկանում է ձեզ դարձնել Իր սրտի համեմատ մարդ:

Անգամ երբ Աստված չի խոսում, մենք պետք է շարունակենք հաստատակամ հարատևել ուրախության, հավատքի և սիրո մեջ:

Գնահատեք հաղթանակի փոթորկին նախորդող լռությունը:   

Ես նկատել եմ, որ իմ արձագանքը Աստծո գործելակերպին պայմանավորում է հաջորդ ընթացքի մեջ իմ կարգավիճակը: Հրաժարվելով բողոքելու գայթակղութունից՝ Աստծո Խոսքի մեջ ավելի խորանալու վճռականությունը կբերի ձեզ հոգևոր նոր մակարդակի: Լռությունը աճի և առաջընթացի պարտադիր մասն է:

Ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր նույն տեղում են մնում, երբ Աստված չի խոսում: Աստված շատ հաճախ հրաժարվում է շփվել մեզ հետ այդպես, երբ մենք ձախողում ենք մեր առջև եղած թեստերը կամ ժխտում ճշմարտությունը, որն ամրագրված է Աստծո Խոսքի մեջ: Երբ մենք այս ընթացքին պատշաճ ուշադրություն դարձնենք և կենտրոնանանք Աստծո Խոսքի վրա, մենք կանցնենք փորձությունը և կվերապենք Աստծո շարժը մեր կյանքում:

«Եվ սույն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հավատքովը ներկայացրեք առաքինությունը, և առաքինությունովը գիտությունը, և գիտությունովը ժուժկալությունը, և ժուժկալությունովը համբերությունը, և համբերությունովն աստվածպաշտությունը, և աստվածպաշտությունովն եղբայրասիրությունը, և եղբայրասիրությունովը սերը: Որովհետև այս բաները ձեզանում մնալով և աճելով դատարկ և անպտուղ չեն անի ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությունումը»

(Բ Պետրոս 1.5-8):

Խնդրեք, փնտրեք. թակեք:

Մեզ խոստացված է, որ եթե անսայթաք մնանք Նրա հանդեպ մեր ձգտման մեջ, մենք կլսենք Աստծո ձայնը:

Եթե դուք պատրաստ չեք զոհի գնալու ձեր որոնման ընթացքի մեջ, ապա մեծ բաների մի սպասեք: Աստծուց լսելը պահանջում է նվիրվածություն աղոթքի մեջ և փոխգործակցություն այնպիսի մակարդակի վրա, որը շատերի համար հարմարավետ չէ:

Ճեղքեք ամբոխին և դիպչեք Հիսուսի քղանցքին: Պայքարեք Աստծո հետ, մինչև Նա օրհնի ձեզ: Աղաղակեք ձեր քարանձավից: Հրաժարվեք կանգ առնել, մինչև չճաշակեք Աստծո սերը, զորությունն ու փառքը: Սա լիովին կարդարացնի ձեր ջանքերը…

Ջոն Բերտոն