Ինչու՞ ենք աղոթում Հիսուսի անունով

Աստվածաշունչը ասում է.
«Եւ ինչ որ էլ խնդրէք իմ անունովը, այն կ’անեմ, որ Հայրը փառաւորուի Որդումը։ Եթէ իմ անունովը մի բան խնդրէք, ես կ’անեմ։ Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։ Եւ ես Հօրը կ’աղաչեմ եւ ուրիշ Մխիթարիչ կ’տայ ձեզ։»

(Հովհ․ 14:13-15)

Ի՞նչ է ի վերջո նշանակում «Հիսուսի անունով»:

Մեկ օր ես լսեցի մի պատմություն, որը կարող էր շատ լավ արտացոլել նման աղոթքի իմաստը:

Մի հովիվ իր երիտասարդ տղայի ծննդյան օրվա պատվին վերցրեց տղային և իր 14 ընկերների հետ տարավ զվարճանքի այգի։
Հայրը միանգամից տոմսեր գնեց բոլոր զվարճանքի վայրերի համար: Նա ամեն մուտքի մոտ կանգնած էր և տոմս էր բաժանում երեխաներից յուրաքանչյուրին: Եվ ինչ-որ պահի նա նկատեց, որ իր որդու և ընկերների հետ մի տղա էլ կա, որին նա երբեք չի տեսել և չի ճանաչում, և այդ երեխան նույնպես սպասում է տոմսի:

Հայրը հարցրեց նրան.

—  Դու իմ որդու ընկերների հե՞տ ես։
—  Ոչ, — պատասխանեց երեխան
—  Ուրեմն ինչու՞ ես քեզ տոմս պիտի տամ:

Երեխան հետ շրջվեց, ցույց տվեց հովիվի որդուն, ասաց․

— Ձեր որդին ասաց, որ եթե ես ասեմ, որ նա է խնդրել տոմս տալ ինձ, դուք չեք մերժի։

Ինչումն է գաղտնիքը։ Աստծո հետ մեր հարաբերությունները խզված են, և միայն Հիսուսը եկավ վերականգնելու ամեն ինչ:

Նա վերցրեց մեր բոլոր մեղքերը, վճարեց այն բոլոր արարքների համար, որոնք խանգարում էին Հորը լսել մեր աղոթքները:
Նա Աստծո և մարդկանց միջև կապն է, նա եկավ և արեց այնպես, որ մենք չամաչենք նայել մեր հոր աչքերին և խնդրել նրանից: Քանի որ հանձնվել ենք իր որդուն և լվացվել ենք մեր մեղքերից։

Եվ մենք խնդրում ենք Հիսուսի անունով, քանի որ միայն այս անունը կարող է մեղմել Հոր սիրտը, այդ անունը ունի զորություն ծաղկեցնելու անապատները և քանդելու լեռները։

Չկա հավիտենություն տանող ճանապարհ բացի Հիսուսից։ Այդ Անունը քեզ երբեք հուսախաբ չի անի եղբայր իմ կամ քույր, որ հիմա կարդում ես այս տողերը։ Ամեն բան ինչ կխնդրես Աստծուն խնդրիր նրա որդու Հիսուսի անունով։