Իմ զրույցն Աստծո հետ

Ես։ Տե՛ր, կարո՞ղ եմ մի քանի հարց տալ քեզ։

Աստված: Իհարկե որդի՛ս,ասա՛, ես միշտ պատրաստ եմ լսել և պատասխանել քեզ։

Ես։ Ինչու՞ թույլ տվեցիր շատ դժվարություններ այսօր ինձ հետ պատահեն:

Աստված։ Ի՞նչ նկատի ունես որդիս:

Ես։ Առավոտյան ես քնած մնացի և ուշացա աշխատանքից։
Հետո պարզապես մեքենայի մարտկոցը նստեց և ես ստիպված էի ոտքով հասնել աշխատանքի:
Ճաշի ժամին ինձ տվեցին ուրիշ սենդվիչ և ես ստիպված եղա սպասել:
Տուն գալու ճանապարհին, երբ ես ուզում էի պատասխանել հեռախոսին, հեռախոսիս մարտկոցը նստեց։

Աստված։ Այո, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես դու պատմեցիր։ Ես կբացատրեմ քեզ ամեն ինչ։
Առավոտյան դու քնած մնացիր, քանի որ մահվան հրեշտակը կանգնած էր քո անկողնու մոտ, և ես իմ հրեշտակին ուղարկեցի, որպեսզի նա պայքարի նրա հետ քո կյանքի համար, իմ հրեշտակը հաղթեց։ Ես թույլ էի տվել քեզ հանգիստ քնել այս պայքարի պահին:
Ես թույլ չտվեցի քեզ մեքենան վարել, քանի որ հենց այդ պահին քո ուղղությամբ հարբած վարորդ էր շարժվում շատ մեծ արագությամբ, և եթե դու ճանապարհի վրա լինեիր նա կհարվածեր քեզ և դու կմահանայիր։
Գիտես որդիս, ես փոխել էի քո տնօրենի սիրտը, և նա չբարկացավ քեզ վրա ուշացման համար։ Ես հոգացել էի այդ մասին ։
Ճաշարանում քեզ սխալ սենդվիչ տվեցին, քանի որ քեզ սենդվիչ պատրաստող առաջին խոհարարը հիվանդ էր, և ես չէի ուզում որ դու ուտեիր այդ ուտելիքը և վարակվեիր նրանից։
Հեռախոսիդ մարտկոցը նստեց, քանի որ այն մարդը, ով ցանկանում էր քեզ հետ խոսել, պետք է սուտ բաներ պատմեր և բամբասանքի խոսք ցաներ քո կյանքի մեջ։ Քո սիրտը տրտմությամբ և անհանգստությամբ կլցվեր։ Ես թույլ չտվեցի նրան խոսել քեզ հետ, քանի որ ես հոգում եմ իմ որդիների խաղաղության մասին :

Ես։ Ների՛ր ինձ, Տեր:
Այդ պահին մի մեծ ամոթ զգացի և ապաշխարության հոգի եկավ իմ մեջ, ես մեղադրել էի Տիրոջը ինձ համար հոգ չտանելու համար, բայց պարզվեց լրիվ հակառակը․․․

Աստված։ Սովորիր վստահել ինձ, որդի՛ս։
Իմ ծրագրերը քո կյանքի համար ավելի լավն են, քան քո ծրագրերը։
Վստահիր Աստծուն սիրելի հավատացյալ, Նա սիրող և հոգատար Հայր է, հանձնիր Նրան քո յուրաքանչյուր օրը և վստահ եղիր, որ Նրա ծածկոցի տակ քեզ չար բան չի մոտենա։