Ի՞նչն է քեզ համար լավ բանը

Մի օր Երկնքով չհետաքրքրված մի մարդու հարցրի. «Ի՞նչն է քեզ համար լավ բանը»: Նա պատասխանեց. «Դիրքն ու դրամը»:

Նա ինքնիրեն խաբած պիտի լիներ, եթե այլ պատասխան տար:

Իսկ դու, ընթերցո՛ղ բարեկամ, ի՞նչն է քեզ համար կարևոր բանը. դիրքն ու դրա՞մը, թե՞ Հիսուսի Սերն ու Խաչը: Դիրքն ու դրամը չեն կարող քեզ խաղաղություն տալ եւ հանգիստ շնորհել: Կարող ես մեծ գումարներ ունենալ, բայց նույնքան էլ մեծ մտահոգություններ: Կարող ես բարձր դիրքերի հասնել, բայց երբեք էլ հանգիստ չգտնել: Աստծո զավակներից շատե՛րը ո՛չ դիրք ունեին և ո՛չ էլ դրամ, բայց և այնպես, ունեին ներքին խաղաղություն, որ նրանց անհաղթելի էր դարձնում։