Հիսուսի խաչի նշանակությունը և արժեքները մեր կյանքում

«Որովհետեւ խաչի խոսքը կորածների համար յիմարութիւն է, բայց մեզ փրկուածներիս համար Աստուծոյ զորութիւն է»։
Հիսուսի խաչի մահը մեզ համար Հայր Աստծո յուրահատուկ սիրո արտահայտումն է: Հենց այդ խաչի շնորհիվ մարդիկ ազատվեցին անեծքից, մեղքից, մահից:

Խաչը՝ փրկագնման վայր է
«Որովհետեւ մեկ Աստված կա, եւ մեկ միջնորդ Աստծու եւ մարդկանց մեջ Քրիստոս Յիսուս մարդը: Որ իր անձը ամենի համար փրկանք տուաւ, որ վկայութիւն լինի իր ժամանակներումը»։ (1 Տիմ.2: 6)
Հիսուսը փրկագնեց մեզ և վճարեց մեր մեղքի պարտքը: Այդ պարտքը աներևակայելի մեծ էր, և մեր մեղքերի համար մենք արժանի էինք մահվան: Բայց մեր մեղքերի համար Հիսուսը վճարեց իր արյամբ, որի գինը ավելի բարձր է, քան բոլոր աշխարհի հարստությունները:

Խաչը՝ զոհի փոխանակման վայր է
«Որովհետեւ Աստուած նորան, որ մեղք չ’գիտէր, մեզ համար մեղք արավ. որ մենք Աստուծոյ արդարութիւնը լինենք նորանում»։ (2 Կոր.2: 6)
Հիսուսը իր վրա վերցրեց այն պատիժը, որին մենք էինք արժանի : Մենք պետք է մեռնենք մեր մեղքերի համար, բայց Հիսուսը մահացավ խաչի վրա, մեզ համար, և տվեց մեզ հնարավորություն հավիտյան ապրելու Աստծո հետ:

Խաչը՝ քավության վայր է
«Որին Աստուած առաջուց սահմանեց քավութուն լինելու համար, հաւատալով նորա արյունովը, որ իր արդարութիւնը ցույց տայ՝ այն առաջուց գործուած մեղքերի թոյլտուութեան համար՝ Աստուծոյ ներելու ժամանակին։ Որ իր արդարութիւնը երեւացնէ այս ժամանակումը. Որ ինքն լինի արդար եւ արդարացնող նորան՝ որ Յիսուսի հաւատքիցն է»: (Հռովմ. 3:25)
Քրիստոսի կատարյալ զոհաբերությունը բացահայտեց Աստծո ողորմության և ազատ արձակեց բոլոր հավատացյալներին Աստծո պատժից : Միայն Քրիստոսի շնորհիվ մեզ անհավատալի շնորհք և քավութուն տրվեց:

Խաչը՝ հաղթանակի վայր է
Հիսուսի զոհաբերությունը ազատեց մարդկությունը սատանայի իշխանությունից: Մենք հաղթել ենք սատանային և հաղթել ենք մահին:
«Կատարվեցավ, Հիսուս հաղթեց, խաչի վրա նա սատանային խայտառակեց…»

Խաչը՝ ամեն բան նոր էջից սկսելու վայր է
Քրիստոսի թափված արյունը թույլ է տվել նրան ձեռք բերել և կառուցել Եկեղեցին: Սրանով մենք ամեն բան նոր էջից սկսելու հնարավորություն ունենք, մենք կարող ենք դառնալ Աստծո զավակներ և նրա անհավանական ընտանիքի մաս կազմել:

Խաչը՝ հաշտության վայր է
«Աղաչում ենք Քրիստոսի տեղ հաշտուեցէք Աստուծոյ հետ։ Որովհետեւ Աստուած նորան, որ մեղք չ’գիտէր, մեզ համար մեղք արաւ. որ մենք Աստուծոյ արդարութիւնը լինենք նորանում»։ (2 Կոր. 5:20-21)
Յիսուսը հաշտեցրեց մեզ Աստծո հետ, և այլ եղբայրների ու քույրերի հետ իր մեծ ընտանիքում: Մենք իրավունք չունենք գնալու Աստծո դեմ և մեր եղբայրների ու քույրերի դեմ, քանի որ մենք, մերձավոր եղանք Քրիստոսի արյունով: