Արդյո՞ք մարդու անունն ազդում է նրա կյանքի վրա
Ամուսնության 20 տարիներից հետո Իսահակի և Ռեբեկայի ընտանիքում ծնվում են ցանկալի և երկար սպաված երեխաները՝ երկվորյակ տղաներ: Նրանց անունները՝ Եսավ և Հակոբ:
Եսավ անունը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «մազոտ»: Հակոբը՝ «առաջինին հետևող», կրում է ապագայի իմաստ (կհետևի): Առաջնեկության հետ կապված պատմության արդյունքում էլ վերջինիս անունը ևս մեկ նշանակություն է ստանում «խաբեբա»:
Անուններ, որոնք լիովին կարտացոլեն նրանց կյանքը:
Արդյո՞ք մարդու անունը ազդում է նրա կյանքի, բնավորության, մտածելակերպի, նրա անհատականության կերտման վրա:
Գուցե ես չբարձրացնեի այս հարցերը, բայց Աստվածաշնչում կան շատ հետաքրքիր տեքստեր:
Մեկ օր Եսավն ասաց.
«Մի՞թե նրա անունը Հակոբ չեն ասում. և ահա սա երկու անգամ է որ ինձ խաբել է. իմ անդրանկությունն առավ, և հիմա էլ ահա օրհնությունս առավ» (Ծննդոց 27.36):
Եվ առաջին հայացքից հարց է առաջանում՝ ինչ կապ ունի անունը մարդու պահվածքի, բնավորության հետ:
Ճիշտ է, այսօր էլ՝ երեք հազար տարի անց, մենք մարդկանց տալիս ենք անուններ (կամ մականուններ), որոնք հստակ արտացոլում են նրանց բնավորությունը, հակումներն ու սովորությունները:
Օրինակ. ռուս ցար Իվան Վասիլևիչ IV-ին կոչում են «Ահեղ»: Մենք բոլորս հավանաբար գիտենք, թե ինչու: Ուկրաինացի մեծ բանաստեղծ Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյին կոչում են «Կոբզար»: Օգոստոտինոս Ավրելիուսին անվանում են «Երանելի»: Ժան Կալվինի վարդապետության հետևորդներին կոչում են «կալվինիստներ», նույն կերպ ինչպես Հիսուս Քրիստոսի աշակերտներին Անտիոքում սկսեցին կոչել քրիստոնյաներ: Եվ երբ ինձ հարցնում են՝ «Դու կալվինի՞ստ ես», հաճախ ակամայից ցանկանում եմ պատասխանել՝ ոչ, ես քրիստոնյա եմ:
Եվ մենք լիովին հասկանում ենք Եսավին, ով ասում է. «Հակոբը խաբեց ինձ, նրան անունն էլ է այդպիսին՝ «խաբեբա»»:
Հիմա երեխայի համար անուն ընտրելով մարդիկ հաճախ փնտրում են, թե ինչ է նշանակում երեխայի անունը: Աննա՝ Աստծո ողորմություն, բարեհաճություն, շնորհ, Սոֆիա՝ իմաստություն, Վիկտորիա՝ հաղթանակ, Սիմոն՝ անհաստատ, Պետրոս՝ ժայռ, Հուդա… Եվ առաջինը, որ գալիս է մեր մտքին Հուդա Իսկարիովտացու անունը լսելես՝ դավաճանն է: Նա միակ դավաճանը չէ, այլ ամենահայտնի դավաճանն է քրիստոնեության մեջ: Իսկ Հուդայի անունը միշտ չէ, որ բացասական երանգ է ունեցել, Հուդա նշանակում է «Փառք Աստծուն կամ նա գովաբանում է Աստծուն»:
Կարծում եմ՝ ոչ այնքան անունն է ազդում մարդու վրա, որքան ինքը մարդն է ազդում իր
անվան, համապատասխանաբար էլ հեղինակության ու բնավորության վրա:
Մարդը չի դառնում իր անվան պատանդը, այլ անունը՝ մարդու դեռևս անորոշ ապագան է հայտնում:
Եվ ամեն դեպքում անունը նշանակություն ունի:
Եվս մեկ տեքստ:
«Եվ նա ասեց նրան. Ի՞նչ է անունդ. Նա էլ ասեց. Հակոբ է։ Եվ նա ասեց. այլ ևս քո անունը Հակոբ չասվի, այլ Իսրայել. Որովհետև Աստծո հետ և մարդկանց հետ մարտնչեցիր, և հաղթեցիր» (Ծննդոց 32.27-28):
Մի շատ հետաքրքիր իրադարձություն: Այս մենամարտում Աստված փոխում է Հակոբի անունը: Այսօրվանից դու Իսրայելն ես, ով մենամարտեց Աստծո հետ: Աստված 20 տարի շարունակ աշխատում է Հակոբի հետ՝ քայլ առ քայլ փոխելով նրան, նրա բնավորությունը, նրա էությունը: Եվ սա միակ դեպքը չէ: Սիմոնը Հիսուսի հետ շփումից հետո դառնում է Պետրոս, Սողոսը Հիսուսի հետ հանդիպումից հետո դառնում է Պողոս, Հովսեսը դառնում է Բառնաբաս՝ Մխիթարության Որդի:
Աստված պարզապես չի տալիս ուրիշ անուն՝ փոխելով մարդու անունը, այլ նախևառաջ Նա փոխում է բնավորությունը, մարդու էությունը…
Մենք էլ ձեզ հետ մեկ օր երկնքում նոր անուն կստանանք (Հայտն. 2.17):
Եվ վերջում նորից Եսավի մասին: Եսավի անունն էլ է փոխվում: Նրա մյուս անունը՝ Եդովմ է, ինչը նշանակում է «կարմիր»: Ինչ եք կարծում, ինչո՞ւ: Այո, նա իր առաջնեկությունը վաճառեց կարմիր ոսպից եփված ճաշի համար…
Վասիլի Գրեյներովիչ