Ապրել Աստծո խաղաղության մեջ
Դեյվիդ Ուիլքերսոն. Իմ կինը՝ Գվենը, 34 տարեկան էր, երբ առաջին անգամ նրա մոտ հայտնաբերվեց քաղցկեղ: Մենք ցնցված էինք՝ իմանալով այդ մասին: Նոր-նոր Նյու Յորք էինք տեղափոխվել, որպեսզի ես կարողանայի սկսել ծառայությունս փողոցային հանցախմբերի հետ: Քայլելով փողոցներով, քարոզելով հանցագործներին ու թմրամոլներին` ես պայքարում էի արցունքներով, ցավով և վախով: Բայց Տերը չէր դադարում հանգստացնել ինձ. «Դեյվիդ, ես հավատարիմ եմ: Ես չեմ թողնի քեզ կամ քո մտերիմներին»: Աստված ինձ հետ էր իմ բոլոր սարսափելի փորձություններում՝ ինչպես քաղցկեղի դեմ պայքարում, այդպես էլ այլ պայքարներում: Տերը չի ցանկանում, որ մեր հաղթանակը լինի մեկ անգամյա: Նրա նպատակն է, որ մենք, դուրս գալով փակուղուց, կարողանանք ասել. «Փառք Աստծուն, ես պահեցի իմ հավատքը այս ամենի մեջ»: Այո, դուք, հնարավոր է, անցել եք դրա միջով մի ժամանակ: Հաղթանակ տարած Իսրայելը, անցնելով Կարմիր ծովի միջով, ունեցավ այլ փորձություններ: Կյանքը Աստծո խաղաղության մեջ հենց ապրելու ձևն է: Նա ուզում է, որ մենք պահպանենք մեր ներսում Իր խաղաղությունը և վստահությունը Իր նկատմամբ մեր բոլոր փորձություններում՝ իմանալով, որ մեր քահանայապետը գիտի մեր տկարությունները: Սակայն խաղաղությունը չշփոթենք անտարբերության հետ: Աստված երբեք չի փառավորվի, եթե նրա ծառայողները համրանան: Սրանում չէ նրա խաղաղությունը: Խոսքը նրա մասին է, որ սովորենք վստահել Նրա խոստմունքներին, Նրա հավատարմությանը մեր հանդեպ: Որպես չորս երեխաների հայր և որպես պապիկ՝ ես կարող եմ ազնվորեն ասել. չի եղել այնպիսի մի դեպք, որ ես կանգնեմ ու նայեմ իմ երեխաների ցավին ու հոգսին՝ չցավելով նրանց հետ միասին: Ես անում եմ ամենը, ինչ իմ ուժերի մեջ է, որպեսզի նրանք լինեն բժշկված և ազատ: Իսկ որքա՜ն առավել շատ է սիրում մեզ մեր երկնային Հայրը: Նա մեզ հետ է մեր փորձություններում՝ ցանկանալով բուժել մեր ցավը: «Արդ՝ եթե դուք չար լինելով, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանցը. որքա՞ն ավելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտա նրանց, որ խնդրում են իրենից» (Մաթևոս 7.11):