13 գործնական քայլ՝ ինչպես սպանել մեղքը

«Բեթղեհեմ» սեմինարիայի ու քոլեջի ռեկտոր Ջոն Փայփերն առանձնացրել է 13 գործնական քայլ՝ մեղքի դեմ պայքարում կիրառելու համար:

Իմանալով, որ բոլոր հավատացյալներն ունեն իրենց մեղքերը, մեզ և՛ ցավ, և՛ մխիթարություն է բերում սա: Մեծ առաքյալն ասել է. «Ոչ իբր արդեն բռնած լինեմ, կամ թե արդեն կատարյալ եղած լինեմ, բայց հետևում եմ, որ իցե թե հասնեմ նրան, ինչպես որ էլ հենց Քրիստոս Հիսուսիցը բռնված եմ» (Փիլիպպեցիս 3.12):
Մեկ այլ տեղում նա գրում է «Բայց տեսնում եմ ուրիշ օրենք իմ անդամներումը, որ իմ մտքի օրենքի դեմ պատերազմում է և ինձ գերի է բռնում այն մեղքի օրենքովը, որ իմ անդամներումն է» (Հռոմեացիս 7.23): Հիսուսը սովորեցնում է ամեն օր աղոթել մեզ՝ «Տե՛ր, ներիր մեզ մեր պարտքերը» (Մաթևոս 6.12):
Սա չի նշանակում, որ պետք է ոչինչ չանենք, եթե մեղք կա մեր մեջ: Սա նշանակում է, որ պետք է ամեն օր պայքարենք: Եվ սա ինքնաբերաբար որոշում չէ, սա մահացու պայքար է. կամ մեղքը կմեռնի, կամ՝ մենք:
Ինչպես սպանենք մեղքը. ահա 13 գործնական ու ռազմավարական քայլ՝ մեր պայքարում կիրառելու համար.

1. Հոգով լցվիր, քանզի ճշմարտությունն այն է, որ քո հին մեղավոր եսը մահացած է. «Այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին» (Հռոմեացիս 6):

2. Գիտակցաբար հին մարդուն դիտարկեք՝ որպես մեռած. սա հավատք է Աստծո Խոսքի ճշմարտացիության հանդեպ՝ Քրիստոսում հին մարդու մահվան մասին, ու փնտրեք կյանք այդ ազատության մեջ (Հռոմեացիս 11): Մի կողմ դրեք այս գաղափարը՝ ինչպիսին կաս, այդպիսին էլ մնալու ես: «Դեն գցեցեք հին խմորը, որ նոր զանգված լինեք, ինչպես որ անխմոր եք,որովհետև մեր զատիկը մորթվեցավ մեզ համար՝ Քրիստոսը» (Ա Կորնթացիս 5.7):

3. Մեղքին վերաբերվեք որպես թշնամի: «Որովհետև եթե մարմնավորապես ապրեք՝ կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանեք՝ կապրեք» (Հռոմեացիս 13): Դու այդպես ընկերոջդ չես սպանում, այլ թշնամուդ:

4. Հակառակվիր մեղքի դրևսորումներին: Մեղքի գայթակղությունը ճշմարտանման է ու նման ստին: Պողոսը դրանց պտուղն անվանում էր «…խաբեբայության ցանկություն» (Եփեսացիս 22):

5. Հռչակիր հավատարմություն Աստծուն ու գիտակցաբար ողջ միտքդ, սիրտդ ու մարմինդ ուղղիր Նրա մեջ խորանալուն՝ արդարության ու մաքրության համար: «Եվ ձեր անդամներն անիրավության գործիք մի ներկայացրեք մեղքին, այլ ձեր անձերը ներկայացրեք Աստծուն՝ ինչպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամներն արդարության գործիք՝ Աստծուն» (Հռոմեացիս 13):

6. Մի՛ ծրագրիր ոչինչ, ինչը դուռ կբացի մեղքի համար. «…և մարմնի համար խնամք մի տարեք դեպի ցանկություն» (Հռոմեացիս 14):

7. Ճանաչիր այս աշխարհի ոգին ու գիտակցաբար հրաժարվիր հնազանդվել դրան(Հռոմեացիս 2): Դուայթ Մուդին ասում է. «Նավը գտնվում է այս աշխարհի ջրերում, բայց եթե ջուրն անցնի նավի վրա, ապա այն կկործանվի»:

8. Զարգացրու մտային սովորույթներ, որոնք անդադար աստվածակենտրոն կերպով նորոգում են քո միտքը, քո ուշադրությունը դարձնում «հոգու բաների» վրա (Հռոմեացիս 5):

9. Ընդունիր քո անհաջողությունները ու ամեն օր խոստովանիր քո ամեն գործած մեղքերը (Ա Հովհաննես 9):

10. Խնդրիր Սուրբ Հոգու օգնությունն ու զորությունը ամեն բաներում. «Հոգով մարմնի գործերը սպանեք» (Հռոմեացիս 13):

11. Եղիր համայնքի մի մաս, որտեղ խրատում են մեղքի խաբեությունից հեռու մնալ(Եբրայեցիս 13): Հավատքի մեջ համառությունը ողջ համայնքի համար նախագիծ է, որ պետք է կիրառվի: Մենք հիմք չունենք մտածելու, որ երկնքում կհայտնվենք, եթե անտեսում ենք փոխադարձ քարոզն ու զգուշացումը:

12. Քո ողջ զորությամբ պայքարիր մեղսալից ցանկությունների դեմ, ինչպես բռնցքամարտիկը ռինգում կամ վազորդը, ով վազում է իր վազքուղին:

13. Զգուշացիր «oրենքի գործերից» (Գաղատացիս 2, 5), բայց թող քո պայքարը լինի «հավատքի աշխատանք» (Բ Թեսաղոնիկեցիս 1.11): Թող մեղքի դեմ քո պայքարը լինի լիակատար համարձակության արդյունք և վստահության, որ Քրիստոսի մեջ Աստծո բոլոր խոստումները քեզ համար այո և ամեն են: