Քրիստոնյաները պատրաստ չեն այն ամենին, ինչ կատարվելու է

Ամերիկացի ավետարանիչ ու կրեացիոնիստ Քենթ Հովինդը բանտից դուրս գալուց հետո հարցազրույց է տվել՝ ասելով, որ Ամերիկայի քրիստոնյաները պատրաստ չեն հալածանքների. հաղորդում է mirvam.org-ը:

«Բանտում լինելը օգտակար ճամփորդություն էր ինձ համար: Ես հիմա հասկանում եմ, թե ինչու է Աստվածաշնչի մի մասը գրվել հենց բանտում: Այն օգնում է նորովի նայել հազարավոր երևույթների,- նշել է Հովինդը:

— Գալիս են դժվարին ժամանակներ Ամերիկայի հավատացյալների և ողջ աշխարհի համար: Սակայն Ամերիկայի հավատացյալները բացառապես պատրաստ չեն նրան, ինչ գալիս է»:

Գիտնականը հավելել է, որ շատ ուրախ է, որ Աստված անցկացրել է իրեն նման փորձություններով. «Ես շատ ուրախ եմ, որ Աստված թույլ տվեց՝ այս ամենը կատարվի ինձ հետ, չնայած դա շատ ցավոտ էր ու տհաճ: Այդ ճանապարհին ինձ շատ էր օգնում Դանիելի կերպարը, ում մասին կարդում ենք Աստվածաշնչում, ով անցավ նման փորձություններով: Ինչ էլ կատարվի, այս աշխարհը մեր տունը չէ, մենք պարզապես անցորդ ենք այստեղ: Ես երեսուն օր անցկացրել եմ «փոսում», որտեղ բացառապես ոչինչ չկար: Մի պահ նրանք պատրաստ էին ինձ ազատ արձակել: Ձեռնաշղթաներ հագցրեցին, խցից դուրս հանեցին զննելու ու ստուգելու համար: Եթե գտնեին նախաճաշից մնացած մի բան, ուրեմն պետք է մնայի այնտեղ: Նրանք այդ ժամանակ գտան աղի մի փոքրիկ փաթեթ ու ասացին. «Ո՛չ, դու չես կարող դուրս գալ»: Ընդհանուր առմամբ, շատ երկար ու շատ հետաքրքիր պատմություն է: Աստված մշտապես ինձ հետ էր».- պատմել է գիտնականը:

Հովինդը կոչ է արել նման իրավիճակներում հայտնված մարդկանց՝ վստահել Աստծուն: Հայտնի է նաև, որ Հովինդի բանտում գտնվելու ժամանակ նրա ծառայության միջոցով Քրիստոսին է եկել մոտ 800 մարդ:

«Զարմանահրաշ է հոգևոր աճին հետևելը: Որոշ սերմեր դու ցանում ես, և դրանք արագ են աճում, իսկ մյուսները ցանում ես ու հետևում մի որոշ ժամանակ՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում»,- նշել է գիտնականը:

Քենթ Հովինդը, լինելով ամերիկացի ավետարանիչ ու կրեացիոնիստ, հայտնի է «Գիտական կրեացիոնիզմի» իր դասախոսություններով, որտեղ անդրադառնում է էվոլյուցիայի տեսության չկայացվածությանը՝ հակադարձելով գիտական տվյալներին: 2007թ-ի հունվարի 19-ին նա դատարապարտվել է 10 տարվա ազատազրկման: Սակայն դատարանը որոշում ընդունեց ժամկետից շուտ ազատ արձակել Քենթ Հովինդին: