Տղայիս հետ զրույցը

Տղաս սովորում էր հինգերորդ դասարանում, երբ մի օր շատ ուժեղ վիրավորեց մայրիկին, սկսեց լաց լինել։ Ես չխառնվեցի նրանց միջև առաջացած խնդրին։

Անցավ մեկ շաբաթ։ Տղաս դասերն էր սովորում այն պահին, երբ ես մոտեցա նրան և ասացի․

– Գնանք ման գանք։ Ես պետք է քեզ հետ շատ լուրջ զրուցեմ։

Մենք լուռ գնացինք մի այգի, սակայն դա սովորական լռություն չէր։ Երբեմն պետք է լռես, որպեսզի ցույց տաս զայրույթիդ աստիճանը։

Դաստիարակությունը միշտ էլ կատարվում է ներքին աշխարհում, այլ ոչ թե արտաքին։

Տղաս հասկացավ, որ ինչ-որ լուրջ բան է սպասվում։

– Տղա՛ս, ես քո օգնության կարիքն ունեմ,- սկսեցի խոսակցությունը:- Որոշ ժամանակ առաջ ես սիրահարվեցի մի աղջկա և նրան խոստացա, որ եթե ինքն ամուսնանա ինձ հետ, ես ամեն բան կանեմ, որպեսզի ոչ ոք չնեղացնի իրեն։ Այդ աղջիկը քո մայրն է․․․Եվ հիմա ես քո խորհրդի կարիքն ունեմ՝ ինչպե՞ս վարվեմ որդուս հետ, ով նեղացրել է իմ սիրելի կնոջը։

Տղաս մտածեց և ասաց․

– Պատժի՛ր ինձ։

– Առաջ ես ընտանիքի միակ տղամարդն էի,- շարունակեցի ես,- իսկ այժմ մենք կլինենք երկուսը։ Երկու տղամարդ, ովքեր կպաշտպանեն իրենց սիրելի կնոջը։ Եկ պայմանավորվեք, որ ոչ ոք չի իմանա մեր խոսակցության մասին, սա կլինի մեր տղամարդկային համագործակցությունը։

Այսպիսի լուրջ խոսակցությունները, որոնք ցույց են տալիս լիակատար վստահություն և հարգանք երեխայի նկատմամբ, հիմք են դառնում լավ դաստիարակության համար։ Այսպիսի խոսակցություններն ամեն օրվա համար չեն և հենց դրանով էլ շատ արժեքավոր են, իսկ արդյունքն առավել էֆեկտիվ ու խորն է։

 

Աղբյուր՝ CrossNews.am