Տեր իմ ես գիտեմ, որ ինձ սիրում ես

Տե՛ր իմ, ես գիտեմ, որ ինձ սիրում ես
Սիրում ես անսահման
Իսկ ես Քո տված այդ սիրո դիմաց
Գործում եմ մեղքեր, նույնիսկ գիտակցված
Եվ յուրաքանչյուր այդ մեղքիս համար
Լալիս եմ կամաց՝
Քո գահին նստած
Եվ Քո այդ թախծոտ աչքերով բարի
Դարձյալ նայում ես,
Որ ոտքս հանկարծ մի քարի չառնի։
Տեր իմ ինչու ես ինձ սիրում այդքան
Ինչու ես օրհնում ինձ Տեր իմ Դու այդքան
Չէ որ ես մեկն եմ մեղքերով պատված
Չէ որ անարժան մեկն եմ Քո դիմաց
Ասա, ինչու ես ինձ սիրում Աստված,
Մի՞թե կարող ես սիրել այն մեկին,
Որ անգութ սրտով Քեզ գամեց խաչին,
Մի՞թե կարող ես սիրել այն մեկին,
Որ դեռ գերի է աշխարհի մեղքին։
Ինչու ես սիրում, ասա՛ ինձ, Տեր իմ։
Հանկարծ լսեցի մի ձայն երկնքից
Որ բարի ձայնով աղաղակեց ինձ․
-Տեր Աստված սեր է, սեր է անսահման
Հայր Աստված սեր է դրա համար էլ
Նա քեզ կսիրե։